«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ուիլ Սթիլը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
32-ամյա մասնագետը 2024/25 մրցաշրջանում մարզում էր Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Լանսը»։ Նախկինում նա գլխավորել է նաև «Ռեյմսն» ու բելգիական «Լիերսը»։
«Սաութհեմփթոնը» դուրս է մնացել Անգլիայի Պրեմիեր լիգայից ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։
Still's the one ❤️ pic.twitter.com/BLV2IPcEaA
— Southampton FC (@SouthamptonFC) May 25, 2025