«Փյունիկից» հեռացել են դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը, պաշտպան Անտոն Բրատկովը, հարձակվողներ Սերժ Դեբլեն, Ագդոն Մենեզեսն ու Թեմուր Ջիկիան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նիկիտա Ալեքսեևը Եկատերինբուրգի «Ուրալից» վարձակալական հիմունքով էր տեղափոխվել «Փյունիկ»։ Ռուս դարպասապահը երևանյան թիմում մասնակցել է 1 հանդիպման։
Անտոն Բրատկովը «Փյունիկում» հանդես էր գալիս 2021 թվականի հունվարից: Այդ ընթացքում նա անցկացրել է 139 խաղ, խփել 2 գոլ:
Սերժ Դեբլեն 2024 թվականի սկզբին էր վերադարձել «Փյունիկ»: Նախորդ մրցաշրջանում նա 28 խաղում խփել է 10 գոլ:
Ագդոն Մենեզեսը 2024-ի ամռանն էր «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել «Փյունիկ»։ Բրազիլացի ֆուտբոլիստն անցկացրել է 31 խաղ, խփել 6 գոլ, իսկ ահա Թեմուր Ջիկիան 12 խաղում խփել էր 7 գոլ։