Logo

5 հայ նկարիչ, որոնց պետք է ճանաչել

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 30.03.2021ՄՇԱԿՈՒՅԹ
27797624 1669644516454892 3754744839221384027 o 70 - 5 հայ նկարիչ, որոնց պետք է ճանաչել

Այսօր առանձնացրել ենք 5 ականավոր հայ նկարիչների, որոնք իրենց ուրույն ու կարևոր նշանակությունն ունեն հայ գեղանկարչության զարգացման գործում:

Մինաս Ավետիսյան

ԱՅՍՕՐ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Մինաս Ավետիսյանը՝ 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկը, ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին Ջաջուռում: Նրա գեղանկարչական աշխարհընկալումը, ճաշակն ու ոճը հիմնականում ձևավորվել է հայ միջնադարյան մանրանկարչության, իտալական վերածննդի նկարչության և Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ: Նրա ազդեցությունն այսօր նկատելի ժամանակակից շատ նկարիչների գործերում: Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ: Նրա գործերին բնորոշ ամենավառ գիծը գույների տաք ու յուրահատուկ համադրություններն են: Նկարչը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Ջաջուռը, տունը, լեռները։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։ Իր 15-ամյա ստեղծագործական կյանքում նա հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար, նաև զբաղվել է բալետային և թատերական ձևավորումներով. հեղինակել է «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումները: Որմնանկարները ստեղծել է 1970-1974 թվականներին Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդում: Նրա ստեղծած որմնանկարների ընդհանուր մակերեսը 500 քառակուսի մետրի է հասնում: Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանի Տուն-Թանգարան — Անվճար՝ Երևան Քարտով | Թանգարաններ Երևանում

Մարտիրոս Սարյանը համարվում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Նա ընտանիքի 9 երեխաներից մեկն էր, որը դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության հանդեպ: Ստեղծագործական առաջին շրջանում, հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից, Սարյանն ստեղծել է նոր ու արդիական արվեստ, որը կոչվում է «սարյանական»: Ստեղծագործության երկրորդ շրջանում Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում, Պարսկաստանում: Այդ շրջանի գործերը առավել իրական են՝ կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Սկսվել է նրա կյանքի նոր՝ երրորդ շրջանը։ Աշխարհի տարբեր վայրերից հայրենիք վերադարձած գիտնականների, արվեստագետների, գրողների հետ լծվել է նորագույն ժամանակի հայ մշակույթի և մշակութային մի շարք օջախների ստեղծմանը։ Մարտիրոս Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր: Սարյանը խոշոր ներդրում է կատարել նաև 20-րդ դարի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։

Սարյանը՝ գույնի մեծ վարպետը, հեղինակել է մի ահռելի «պատկերասրահ»՝ շուրջ 3.000 գործ: Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Փարիզում, Երևանում և այլ քաղաքներում։ Արժանացել է ԽՍՀՄ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատի կոչման, ՀՍՍՀ պետական մրցանակի ։ Պարգևատրվել է Լենինի 3 և երկու այլ շքանշաններով: Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա հայտնաբերել է գեղանկարչության ազգային ոճի վերակերտման ուղին, ազգային արվեստը բարձրացրել միջազգային մակարդակի. նրա ստեղծագործությունն իր արժանի տեղն ունի համաշխարհային արվեստում:

Արշիլ Գորկի

Արշիլ Գորկի:Սեւ հրեշտակ | tamlime

Արշիլ Գորկին, նույն ինքը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյանը արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից է: Նա ծնվել է 1904 թվականի ապրիլի 15-ին, արևմտյան Հայաստանում՝ Վանում: 1915 թվականի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» հայտնի կտավը: 1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի աբստրակտ նկարչությունը՝ կյանքի վերջին տասնամյակում ստեղծելով վառ գույներով ինքնատիպ կտավներ:

Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր թանգարաններում, ինչպես նաև Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և  այլուր: Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թվականից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկու ամենախորհրդավոր հինգ կտավի գաղտնիքները - Պանորամա | Հայաստանի նորություններ

Հայ մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի ընտանիքում: 12 տարեկանում նա ածուխով նկարում էր Թեոդոսիայի տան պատերին, որովհետև ծնողները ներկի ու թղթերի գումար չունեին, 20 տարեկանում նա արդեն ճանաչված ու հարուստ նկարիչ էր, իսկ 23-ում, Ռուսական գեղարվեստի ակադեմիան նախատեսվածից 2 տարի շուտ ավարտելով, Ակադեմիայի հովանավորությամբ շրջագայում էր Եվրոպայով ու կտավ մակագրում Հռոմի Պապի համար:

Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ. աշխատել է արագ` նախանձելի տեսողական հիշողությամբ: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիք», «Սև ծովը», «Փոթորիկ Նիսի ափերին», «Ալիքների մեջ»,  «Փոթորիկ Ազովի ծովում» և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի վերարտադրման, ստեղծել է պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ լեզու: Ծովանկարչության բնագավառում նրա խորհուրդներով են առաջնորդվել նկարիչներ Մկրտիչ Ճիվանյանը, Մանուկ Մահտեսյանը, Վարդան Մախոխյանը, Այվազովսկին որոշակի ազդեցություն է թողել Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործության վրա: Այվազովսկու գործերից պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Իր գործունեության ընթացքում Այվազովսկին ընտրվել է Ամստերդամի, Ռուսաստանի, Սանկտ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, պարգևատրվել Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով: 

Վարդգես Սուրենյանց

Այսօր հանրահայտ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է (ֆոտո) | Arm Version

Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում, որտեղ ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ, իսկ Սբ Ղազար կղզում ուսումնասիրել է հայ գրչարվեստը և մանրանկարչությունը: Տիրապետելով տասը լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Թեև նա ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ ստեղծագործությունը կապված է եղել իր հայրենիքի հետ. իր կտավներում նա ցույց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը. «Ոտնահարված սրբություն»,  «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործություններում նկարիչն արտահայտում է իր բողոքն օտարերկրյա զավթիչների դեմ:

Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, ուր Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր ձևավորող, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Նկարել է նաև բնանկարներ և դիմանկաներ։ Սուրենյանցը նկարազարդել է բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ, Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը, Օսկար Ուայլդի հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործությունները։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:03 / 26.08.2025 • Ֆուտբոլ

16-ամյա ֆուտբոլիստի` 90+10-ին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»

00:35 / 26.08.2025 • Ֆուտբոլ

Մխիթարյանը մասնակցեց խաղին. «Ինտերը» մրցաշրջանը սկսեց ջախջախիչ հաղթանակով

23:50 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ֆլիկը Bild-ի վարկածով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ

23:24 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Վինիսիուսն ու Ռոդրիգոն բացակայում են. Անչելոտին ներկայացրել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

22:56 / 25.08.2025 • Թենիս

fastnews-video-icon
Ջոկովիչ. «Շատ թանկ մարզիչ կլինեմ նրա համար»

22:25 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Bild. Բելինգհեմի ծնողները խաղից հետո փորձել են հարցեր պարզել Կովաչի հետ

21:55 / 25.08.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Խաբիբ. «Տոպուրիան շանս չի ունենա Ծառուկյանի դեմ մենամարտում»

21:15 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. «Չելսիի» հարձակվողն ու գերմանական գրանդը համաձայնության են հասել

20:54 / 25.08.2025 • Թենիս

fastnews-video-icon
US Open. Կվիտովան պարտվեց առաջին շրջանում և ավարտեց կարիերան

Պաշտոնական
20:33 / 25.08.2025 • Բռնցքամարտ

Ալվարեսի կոշտ արձագանքը Տոպուրիայի առաջարկին

20:00 / 25.08.2025 • Խառը մենամարտեր

Bellator-ի նախկին մարտիկ Ժորա Այվազյանը պայմանագիր է կնքել ռուսական լիգայի հետ

Պաշտոնական
19:34 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան. «Կփորձեմ Ռոնալդուի հետ մարզաշապիկ փոխանակել»

19:12 / 25.08.2025 • Ձմեռային մարզաձևեր

Վլադիմիր Բրագին. «Ծաղկաձորի հավաքը չի կայացել, քանի որ Հայաստանը զենք ներմուծելու թույլտվություն չի տվել»

18:45 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Դովբիկը մոտ է Իսպանիա վերադառնալուն

18:10 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Sport24. Ինչու Զախարյանը խաղադաշտ դուրս չի եկել «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը

17:47 / 25.08.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Ռոդրիգոն գործակալներին խնդրել է նոր ակումբ գտնել իր համար

17:21 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Մարսելը» և «Ռեալը» բանակցում են

16:53 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Transfermarkt. Սպերցյանը տուրի լավագույն ֆուտբոլիստն է

16:16 / 25.08.2025 • Շախմատ

Sinquefield Cup. Արոնյանը շարունակում է հետապնդել առաջատարին

15:53 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Կորդոբա. «Սպերցյանն ինքը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ»

15:24 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դավիթ Հակոբյանը նորամուտն է նշել Սլովակիայում

14:52 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հաղթանակ հոբելյանական խաղում, «Արարատ-Արմենիայի» ուշագրավ ցուցանիշը. Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը՝ 10 փաստով

Բացառիկ
14:23 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ինտերի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Տորինո»

Պաշտոնական
13:42 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Արայիկ Էլոյանի հաղթական գոլը նաև հոբելյանական էր «Արարատ-Արմենիայի» համար

Բացառիկ
13:20 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ուրարտուն» պայմանագիր է կնքել «Նոայի» նախկին ֆուտբոլիստի հետ

Պաշտոնական
12:49 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան. «Չեմ վախենում, որ կարող է ուժերս չփորձեմ Եվրոպայում»

12:07 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Փոփոխություններ Fastex ՊԼ խաղացանկում

Պաշտոնական
11:48 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լեմպարդի «Քովենթրին» ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել Չեմպիոնշիփում

11:24 / 25.08.2025 • Թենիս

fastnews-video-icon
Մեդվեդևը «Մեծ սաղավարտի» մրցաշարից կրկին դուրս է մնացել առաջին փուլից

10:44 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռամոսի գոլն ու «Մոնտերեյի» հաղթանակը

10:05 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

01:25 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը խոշոր հաշվով

00:55 / 25.08.2025 • Ֆուտբոլ

38-ամյա Ժիրուն հաղթանակ պարգևեց «Լիլին» «Մոնակոյի» դեմ խաղում

00:40 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Յուվենտուսի» ու «Կոմոյի» հաղթանակները, «Ատալանտայի» ոչ-ոքին

23:53 / 24.08.2025 • Ֆուտբոլ

Ֆեռնանդեշ. «Չենք կարող գոհ լինել 1 միավորից»

23:23 / 24.08.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Միլանը» Բոնիֆեյսի տրանսֆերը ձախողելուց հետո մոտ է նոր հարձակվող ձեռք բերելուն

22:54 / 24.08.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
Մ20 ԱԱ. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

22:22 / 24.08.2025 • Ֆուտբոլ

Մուսաև. «Ոչ մի երկիր չէր ցանկանա կորցնել առաջնության ամենավառ խաղացողներից մեկին»

21:55 / 24.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը խաղադաշտ չմտավ, «Բորուսիան» առաջնությունն սկսեց ոչ-ոքիով

21:26 / 24.08.2025 • Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց երկրորդ խաղն անընդմեջ

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ