Նիդերլանդների ազգային հավաքականը սկսեց պայքարը ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում:
G խմբում Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի հավաքականին: Գոլ խփեցին հարձակվող Մեմֆիս Դեպայն ու պաշտպան Դենզել Դյումֆրիսը:
Նիդերլանդները երեք միավորով երրորդն է, Ֆինլանդիան 3 հանդիպումից հետո 4 միավորով երկրորդն է, առաջատարը Լեհաստանն է, որը երկու խաղից հետո 6 միավոր ունի:
Ավստրիայի հավաքականը ևս սկսեց պայքարն ընտրական մրցաշարում: Ավստրիացիները H խմբում ընդունեցին Ռումինիայի թիմին և հաղթեցին 2-1 հաշվով:
Ավստրիացիները երեք միավորով հավասարվեցին Ռումինիային, որը երեք խաղ է անցկացրել: Առաջատարը Բոսնիա և Հերցեգովինան է, որը երեք խաղից հետո 9 միավոր ունի:
K խմբում Ալբանիան ու Սերբիան 0-0 հաշիվը գրանցեցին:
Ալբանացիները երեք խաղից հետո 4 միավորով երկրորդն են, Սերբիայի համար սա առաջին խաղն էր: Առաջատարն Անգլիան է, որը երեք խաղից հետո 9 միավոր ունի:
ԱԱ-2026, Եվրոպական գոտու ընտրական մրցաշար, երրորդ տուր
G խումբ
Ֆինլանդիա - Նիդերլանդներ` 0-2 (տեսանյութ)
Մեմֆիս Դեպայ, 6, Դենզել Դյումֆրիս, 23
H խումբ
Ավստրիա - Ռումինիա` 2-1 (տեսանյութ)
Միխայել Գրեգորիչ, 42, Մարսել Զաբիտցեր, 60 - Ֆլորին Տանասե, 90+5
K խումբ
Ալբանիա - Սերբիա` 0-0
ԱԱ-2026-ի որակավորում. Անգլիան ու Բոսնիա և Հերցեգովինան երրորդ անընդմեջ հաղթանակը տարան