Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ համաձայնության է հասել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Sportklub-ը:
Ակումբները համաձայնության են եկել 2 միլիոն եվրոյի շուրջ: Եթե 26-ամյա ֆուտբոլիստը «Ցրվենա Զվեզդայի» հետ դառնա Սերբիայի չեմպիոն և նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ռուսական ակումբը 500 հազար եվրո բոնուս կստանա:
Շաբաթներ առաջ Թիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղից (2-2) հետո ասել էր, որ մրցաշրջանի ավարտին ակումբի ղեկավարությանը կխնդրի թույլ տալ իրեն հեռանալ:
2024/25 մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 33 խաղ, խփել երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։