Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սպառվել է 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը: Միրանյանը սեպտեմբերին էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել ռումինական ակումբի կազմը:
Հայ հարձակվողն անցկացրած 21 խաղում երեք գոլ է խփել: