Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը (21-6) Սան Դիեգոյում (ԱՄՆ) մենամարտել է մեքսիկացի Սեբաստիան Էռնանդեսի (20-0) դեմ։
10 ռաունդ տևած պայքարից հետո երեք մրցավարներն էլ 98-91 հաշվով առավելություն են տվել մեքսիկացուն, որն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում:
Հովհաննիսյանի համար սա երրորդ անընդմեջ պարտությունն է, նախորդ մենամարտերում պարտվել է մեքսիկացիներ Լուիս Ներիին (36-2) և Ալան Պիկասոյին (31-0-1):