«Միլանի» պաշտպան Տեո Էռնանդեսը կարող է վերադառնալ Մադրիդի «Աթլետիկո», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Մադրիդյան գրանդը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում մի քանի անգամ հարցում է արել «Ռոսոներիին», սակայն կողմերը բանակցություններ չեն վարել։
«Միլանը» համաձայնել է ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերը 35 միլիոն եվրոյով վաճառել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին», սակայն Էռնանդեսը դեռ վերջնական որոշում չի կայացրել ապագայի հարցում։ Նա հուսով է, որ եվրոպական ակումբներից լուրջ առաջարկ կստանա։
Էռնանդեսն «Աթլետիկոյի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2007-2016 թթ.։