Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը:
Թիմի հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել «Ներաձուրիի» նախորդ 3 խաղերը:
Փոխարենը հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել «Ռոմայի» դեմ Ա Սերիայի 34-րդ տուրի մրցավեճում (0-1):
«Բարսելոնա» – «Ինտեր» առաջին կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 30-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: