Logo

«Բարսելոնայի» մարզիչն առողջություն է մաղթել Կարվախալին

14:15 / 07.10.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն առողջություն է մաղթել Մադրիդի «Ռեալի» ավագ Դանիել Կարվախալին, որը հոկտեմբերի 5-ին ծնկի ծանր վնասվածք էր ստացել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի խաղում (2-0)։

«Դանիին լավագույնն եմ մաղթում «Բարսելոնայի» անունից»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը ստացել էր ծնկի խաչաձև կապանների պատռվածք ու բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մրցաշրջանում 32-ամյա Կարվախալը «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել մեկական գոլի ու գոլային փոխման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ