ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Իտալիայի ֆուտբոլային ենթակառուցվածքները.
«Ֆուտբոլային ենթակառուցվածքներն Իտալիայում խայտառակ վիճակում են։ Իտալիան ֆուտբոլային գերտերություն է, որը հաղթել է ինչպես աշխարհի, այնպես էլ Եվրոպայի առաջնությունները, Չեմպիոնների լիգան։ Դրան զուգահեռ, ֆուտբոլային մյուս գերտերությունների համեմատ՝ Իտալիան ամենավատ ենթակառուցվածքներն ունի։ Իտալիայում ստադիոնների որակը սարսափելի է։ Անկեղծ ասած՝ հոգնել եմ այս թեմայից։
Հուսով եմ` Իտալիայում այս հարցում ինչ-որ դրական տեղաշարժ կլինի։ Ակումբները երկրի կառավարության ու մասնավոր ներդրողների օգնության կարիքն ունեն։ Գործելու ժամանակն է»,- սլովենացի ֆունկցիոների խոսքը մեջբերում է Sportmediaset-ը։
Իտալիան Եվրոպայի 2032թ. առաջնության տանտերերից է լինելու։ Երկիրը մրցաշարը կընդունի Թուրքիայի հետ համատեղ։