Ջենարո Գատուզոն Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու հիմնական թեկնածուն է, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Լուչանո Սպալետիի հեռացումից հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) բանակցել է Ստեֆանո Պիոլիի ու Կլաուդիո Ռանիերիի հետ, որոնք, սակայն, մերժել են հավաքականը գլխավորելու առաջարկը։
Պիոլին, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռանա Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրից» ու 6 տարի անց կվերադառնա «Ֆիորենտինա»։ Նա «Վիոլան» գլխավորել է նաև 2017-19 թվականներին։
Բացի Գատուզոյից, FIGC-ը դիտարկում է նաև Դանիելե դե Ռոսիի ու Ֆաբիո Կանավարոյի տարբերակները։