Logo

Դարի լավագույն հավաքականը. Շախմատի Հայաստանի թիմի բոլոր նվաճումները հարյուրամյակում

Հեղինակ
Արամ Սահակյան
18:52 / 27.09.2024Շախմատ
Բացառիկ
null

Օրերս Բուդապեշտում կայացավ Շախմատի միջազգային ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված միջոցառումը, որի ընթացքում Հայաստանի հավաքականը ճանաչվեց նախորդ 100 տարիների լավագույն թիմը: ՖԻԴԵ-ն պարզաբանեց, որ Խորհրդային Միությունն ավելի գերիշխող է եղել, սակայն շախմատային գերատեսչությունը որոշել է լավագույնին ընտրել այժմ գոյություն ունեցող երկրներից:

Հայաստանը շրջանցել է այնպիսի երկրների հավաքականների, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան ու Չինաստանը՝ արժանիորեն ճանաչվելով լավագույնը: Փոքր ռեսուրսներով, բայց մեծ նպատակներով հայկական թիմն իսկապես անհավանական պատմություն է գրել Խորհրդային Միության փլուզումից հետո՝ հասնելով չլսված նվաճումների:

FastNews-ը վերհիշել է շախմատի Հայաստանի հավաքականի բոլոր նվաճումները Համաշխարհային Օլիմպիադայում, աշխարհի ու Եվրոպայի թիմային առաջնություններում:

Հայաստանի հավաքականն անկախությունից ի վեր ընդհանուր 16 մեդալ է նվաճել թիմային ամենախոշոր մրցաշարերում: 4 ոսկե, 3 արծաթե և 9 բրոնզե մեդալները ոչ միայն հայկական, այլև համաշխարհային շախմատի պատմության մեջ մեծ հետք են թողել:

Առաջին մեդալն ու 90-ականների ամուր հավաքականը

Շախմատի Հայաստանի հավաքականը թիմային առաջին մեդալը նվաճեց 1992-ին Ֆիլիպիններում կայացած Համաշխարհային Օլիմպիադայի ժամանակ: Թիմի կազմում էին գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Արշակ Պետրոսյանը և Աշոտ Անաստասյանը:

Հայաստանի հավաքականը տպավորիչ մրցաշար անցկացրեց ու զիջեց միայն Ուզբեկստանի և Ռուսաստանի թիմերին: Ի դեպ, Ռուսաստանի հավաքականի կազմում այդ ժամանակ առաջին խաղատախտակին հանդես էր գալիս աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը: Թիմում էր նաև երիտասարդ Վլադիմիր Կրամնիկը, որը տարիներ հետո էր նվաճելու աշխարհի չեմպիոնի թագը:

1990-ականներին հաջողություններն այսքանով չսահմանափակվեցին: Հայաստանի հավաքականը փայլուն հանդես եկավ նաև 1997թ․ Եվրոպայի թիմային առաջնությունում: Խորվաթիայի Պուլա քաղաքում կայացած մրցաշարում Հայաստանի թիմը նվաճեց բրոնզե մեդալ: 1992-ի կազմի համեմատ հավաքականից դուրս էր մնացել միայն Արշակ Պետրոսյանը, որը հետագայում մարզչական նվաճումներ ունեցավ թիմի ղեկին:

Հայաստանի համար մեծ նվաճում էր նաև 1996 թվականին Համաշխարհային Օլիմպիադա հյուրընկալելը: Այն տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում ու ավարտվեց Ռուսաստանի հավաքականի գերիշխող հաղթանակով:

Հայկական շախմատի ամենափառավոր էջը

Հայաստանի հավաքականը 2000-ականների կեսերին մոլորակի ամենաուժեղ ու գերիշխող հավաքականն էր: Թուրինում ու Դրեզդենում երկու անընդմեջ չեմպիոնությունները Համաշխարհային Օլիմպիադաներում դրա վառ ապացույցն են: Հավաքականի կազմն ուժեղ էր ու վախեցնող մրցակիցների համար: Առաջին խաղատախտակին հանդես էր գալիս կարիերայի լավագույն տարիներն անցկացնող Լևոն Արոնյանը:

Թուրինում հայ գրոսմայստերներն անհավանական մրցաշար անցկացրին ու առաջ անցան Չինաստանի և ԱՄՆ-ի գերհզոր հավաքականներից: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանն ու Գաբրիել Սարգսյանը հավաքականի հիմնական խաղացողներն էին: Սմբատ Լպուտյանն ու Արտաշես Մինասյանն էլ իրենց փորձով ու վարպետությամբ օգնում էին թիմին: Մարզիչ Արշակ Պետրոսյանի դերը ևս վիթխարի էր:

Թուրինի նվաճումից երկու տարի անց Հայաստանի հավաքականը կրկնեց պատմական նվաճումն արդեն Դրեզդենում: Արոնյանի, Հակոբյանի, Սարգսյանի ու Մինասյանի հետ այս անգամ թիմում էր Տիգրան Լևոնի Պետրոսյանը: Խորհրդանշական է, որ վերջին տուրում որոշիչ հաղթանակը տարավ հենց Տիգրան Պետրոսյանը: Հայկական շախմատի ամենավառ ներկայացուցչի անունը կրող շախմատիստի հաղթանակը տիտղոս պարգևեց Հայաստանի հավաքականին:

Մինչև 2012թ․ Համաշխարհային Օլիմպիադայում երրորդ հաղթանակը, Հայաստանի հավաքականը նվաճեց նաև աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը: 2011-ի չեմպիոնական կազմում էին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Չինաստանի Նինբո քաղաքում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը գերազանցեց հենց տանտերերին, որոնք նվաճեցին արծաթե մեդալը:

2012-ին Հայաստանը դարձյալ նվաճեց ոսկե մեդալը Համաշխարհային Օլիմպիադայում: Աշխարհի թիմային չեմպիոն դառնալուց հետո Օլիմպիադայում նորից հաղթելը վերահաստատեց հայկական շախմատի գերիշխանությունը: Ստամբուլում կայացած մրցաշարը փայլուն հիշողություններ է առաջացնում հայ երկրպագուների մոտ:

«Նոր հավաքական», հին նվաճումներ

Ակնհայտ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական շախմատի ամենավառ ներկայացուցիչը Լևոն Արոնյանն է: Նրա տեղափոխությունը Միացյալ Նահանգներ հարված էր հայկական շախմատին: Մասնագետները կարծում էին, որ Լևոնի հեռանալը զգալիորեն կթուլացնի նաև Հայաստանի հավաքականին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանն ունի նոր շախմատիստներ, որոնք փորձառուների հետ փայլուն համադրությամբ կարող են շարունակել գրել փառահեղ էջեր հայկական շախմատում:

2022 թվականին Հնդկաստանի Չենայ քաղաքում կայացած Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը չափազանց մոտ էր չորրորդ անգամ ոսկե մեդալ նվաճելուն: Մրցաշարն առաջին տեղում ավարտած Ուզբեկստանի հավաքականի հետ հայ շախմատիստները հավասար միավորներ էին վաստակել, սակայն լրացուցիչ ցուցանիշներով արժանացան արծաթե մեդալների: Հավաքականի կազմում հանդես էին գալիս Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Շախմատի Հայաստանի հավաքականի ամենաթարմ հաջողությունը 2023 թվականի Եվրոպայի առաջնությունում էր: Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում հայ շախմատիստները բրոնզե մեդալ նվաճեցին: Թիմի կազմն այս անգամ նորից որոշակի փոփոխության էր ենթարկվել. Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան:

Այս փառահեղ նվաճումները գալիս են ապացուցելու, որ Հայաստանի անկախության մարզական գլխավոր ձեռքբերումներից մեկը շախմատային գերիշխանությունն է: ՖԻԴԵ-ի կողմից այս բարձր գնահատականին արժանանալը կրկին ցույց է տալիս, թե ինչ ամուր դիրքերում է կանգնած Հայաստանը համաշխարհային շախմատում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

20:56 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Լիվերպուլը» պայմանագիր է համաձայնեցրել Իսակի հետ

20:26 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Էդգար Մովսեսյանը կարիերան կշարունակի Կիպրոսում

Պաշտոնական
19:54 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հեռացավ «Վուլվերհեմփթոնից»

Պաշտոնական
19:21 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ

Պաշտոնական
18:46 / 30.07.2025 • Ձմեռային մարզաձևեր

Կրկնակի Օլիմպիական չեմպիոն Լաուրա Դալմայերը մահացել է Պակիստանի լեռներում

18:28 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը գոլը տոնել է Ռեշֆորդի ոճով

17:57 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նյուքասլը» պարտվել է Հարավային Կորեայի առաջնության աստղերի թիմին

17:00 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վիրցի գոլը նպաստել է «Լիվերպուլի» հաղթանակին

16:27 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բենիկ Հովհաննիսյանը վերադարձել է «Վան»

Պաշտոնական
15:52 / 30.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Լևոն Արոնյանը Esports World Cup 2025 շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

15:13 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Օտուբանջոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին

14:43 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Կանանց ՉԼ. «Փյունիկ-աղջիկներ»-ը հաղթել է բուլղարական «Սոֆիային»

14:10 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Գրանիտ Ջական վերադարձավ Անգլիայի Պրեմիեր լիգա

Պաշտոնական
13:29 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յուսուֆ Օտուբանջոն հեռացել է «Փյունիկից» և միացել ուզբեկական ակումբի

Պաշտոնական
13:12 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք»

13:06 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Համբարձումյան. «Ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի համար»

12:50 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Բրազիլական ակումբը 22 մլն եվրոյով ձեռք է բերել «Աթլետիկոյի» վինգերին

Պաշտոնական
12:40 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
12:12 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ռունիի որդին գոլը տոնել է «Արսենալի» նորեկի ոճով

11:47 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

11:12 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

10:42 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» նախախաղային մարզում է անցկացրել Բուդապեշտում

10:02 / 30.07.2025 • Ֆուտբոլ

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

00:55 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» և Բարսեղյանի «Սլովանը» հաջորդ փուլում են

00:28 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ալ Նասրը» Ֆելիքսին 2,5 անգամ բարձր աշխատավարձ կվճարի, քան «Չելսին»

23:54 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Ինտերը» խոշոր առաջարկ է արել «Ատալանտային»

23:20 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ման. Սիթին» 31 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

Պաշտոնական
22:36 / 29.07.2025 • Թենիս

Տորոնտո. Խաչանովի հաղթական մեկնարկը

22:08 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի MLS-ում

21:36 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կիլիան Մբապեն հանդես կգա «10» համարով

Պաշտոնական
21:19 / 29.07.2025 • Թենիս

Տորոնտո. Խաչանով - Ֆիկովիչ մրցախաղը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում է

20:57 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. Ղազախստանի չեմպիոնը քամբեք արեց առաջին խաղից հետո ու հաջորդ փուլում է

20:20 / 29.07.2025 • Ըմբշամարտ

Ջանես Նազարյանը` Մ17 ԱԱ-ի ոսկե մեդալակիր

19:54 / 29.07.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Հովհաննես Մարգարյանն աշխարհի ռեկորդով դարձավ Եվրոպայի չեմպիոն

19:20 / 29.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանից» հեռացած դարպասապահը տեղափոխվել է «Ռոմա»

Պաշտոնական
18:58 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

18:25 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Լա լիգայի ակումբը ձեռք է բերել «Ինտերի» կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
18:14 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից ինչ-որ չափով վրեժ լուծելու համար»

17:32 / 29.07.2025 • Խառը մենամարտեր

«Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես». UFC-ի նախկին մարտիկ

16:30 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ժոաու Ֆելիքսը՝ «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ