Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գովեստի խոսքեր է ասել կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի մասին:
«Նա կարիերայի տպավորիչ մեկնարկ ունեցավ, բայց մեր պատասխանատվությունն այն է, որ հաշվի առնենք բոլոր մանրուքները:
Ես սիրահարված եմ Լամինի ցուցադրած խաղին, նրան մեծ ապագա է սպասում: Յամալը շատ լավ մարդ է, շատ պատասխանատու:
Նա ամեն ինչ ունի, իսկ ակումբը, ընտանիքը և մենք միշտ էլ աջակցելու ենք տղային»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում հունիսի 5-ին կմրցի Ֆրանսիայի ազգային թիմի հետ: Հանդիպումը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: