Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը կարող է կարիերան շարունակել հայրենիքում:
A Bola-ի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Բենֆիկա» վերադառնալուն: Նա համաձայնվել է այս տարբերակին ու կարծում է, որ հարազատ ակումբում նորից ձեռք կբերի լավ մարզավիճակ: Պորտուգալացին Լիսաբոնը ներկայացնող թիմի սան է և 2015-2019-ին եղել է այդ ակումբի համակարգում:
«Աթլետիկոն» և «Բենֆիկան» բանակցում են գործարքի արժեքի շուրջ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Ժոաո Ֆելիշը վարձավճարով անցկացրել էր Լոնդոնի «Չելսիում»՝ 20 խաղում խփելով 4 գոլ: