Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունում ավարտվել են նախնական մրցումները:
Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ չի կարողացել դուրս գալ եզրափակիչ: Յուրա Զալյանը (60 կգ) և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Գոռ Ներսիսյանը (84 կգ) մայիսի 10-ին կպայքարեն բրոնզե մեդալի համար:
Զալյանը բրոնզե եզրափակիչում կմրցի Իսլամ Սելմանիի (Կոսովո), իսկ Ներսիսյանը` Սիմոն Սեչկարի (Սլովակիա) դեմ:
Մայիսի 10-ին և 11-ին կայանալիք վճռորոշ մրցամարտերը կհեռարձակվեն Fast TV հավելվածում (iOS, Android)։
Մարզահամերգային համալիրում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնության ինֆորմացիոն գործընկերը «Ֆասթ Մեդիա»-ն է: