Հրապարակվել են Երևանի «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» հայտացուցակներն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղերի համար:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կմրցի հունգարական «Դյորի» դեմ, առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, 19:55-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով:
Որակավորման երկրորդ փուլից պայքարը սկսող «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» դեմ, առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին Ավանի ակադեմիայում, մեկնարկը` 20:00-ին:
Կարդացեք նաև`
ԿԼ. «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում