«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդի Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը հրավիրվել է Պորտուգալիայի Մ15 հավաքական, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Պորտուգալացի պատանիները մայիսի 13-18-ը Խորվաթիայում կմասնակցեն Վլատկո Մարկովիչի անվան մրցաշարին:
Պորտուգալացիները կմրցեն Անգլիայի, Հունաստանի, Ճապոնիայի ու ևս մեկ թիմի հետ, որի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
Պորտուգալիայի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուի ավագ որդին 14 տարեկան է և մարզվում է «Ալ Նասրի» ակադեմիայում: