Կոսովո - Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Ալբանիայի մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մրցավարը կլինի Յուջին Ջայան, որին եզրերում կօգնեն Ջուլիո Մանին ու Մարյուս Սոսեն։ Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Ֆլորիան Լատան։
Կոսովո - Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում և ժամը 20:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։