Իտալական «Միլանը» հայտարարել է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերի մասին:
39-ամյա ֆուտբոլիստն ու «Միլանը» ստորագրել են մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Մոդրիչն իտալական գրանդում հանդես կգա «14» համարի մարզաշապիկով:
«Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը 13 տարի անցկացրել էր Մադրիդի «Ռեալում»` նվաճելով 28 տիտղոս, դառնալով ամենատիտղոսակիր խաղացողն ակումբի պատմության մեջ:
La Scala del Calcio has a new maestro 🎻 #WelcomeModrić
— AC Milan (@acmilan) July 14, 2025