Աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը Մադրիդում ընթացող «Մասթերսում» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Ռուս թենիսիստը երրորդ շրջանում կամային հաղթանակի հասավ ամերիկացի Սեբաստիան Կորդայի (26-րդ ռակետ) նկատմամբ՝ 5-7, 7-6 (7-4), 6-3: Մրցախաղը տևեց 2 ժամ 25 րոպե:
Մեդվեդև քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Բուբլիկի հետ: