Logo

Մաքս Ֆերստապենը` Ֆորմուլա 1-ի Կատարի Գրան պրիի հաղթող

11:26 / 02.12.2024Ֆորմուլա 1
null

Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Ֆորմուլա 1-ի Կատարի Գրան պրին։ Դոհայում կայացած մրցմանը երկրորդ տեղը զբաղեցրել է Շարլ Լեկլերն իտալական «Սկուդերիա Ֆերարիից»։ Եռյակը եզրափակել է բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի պիլոտ Օսկար Պիաստրին։

Այդ հաղթանակից հետո Ֆերստապենը միավորների քանակը հասցրել է 429-ի։ Նա դեռ նախորդ` Լաս Վեգասի Գրան պրիից հետո էր ապահովել չորրորդ անընդմեջ չեմպիոնությունը։ Երկրորդ տեղը 349 միավորով զբաղեցնում է «Մաքլարենի» բրիտանացի մրցարշավորդ Լանդո Նորիսը, իսկ Լեկլերն ունի 341 միավոր և երրորդն է։

Կոնստրուկտորների գավաթում 640 միավորով առաջատարը շարունակում մնալ «Մաքլարենը», որին հաջորդում են «Սկուդերիա Ֆերարին» (619) և «Ռեդ Բուլը» (581)։

Տարվա վերջին Գրան պրին կկայանա դեկտեմբերի 8-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի մրցուղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա