Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ամռանը կարող է վիրահատվել, հաղորդում է Marca-ն։
Արդեն 1,5 տարի է՝ անգլիացի ֆուտբոլիստը հանդես է գալիս ուսի հատվածում ցավերով։ «Արքայական ակումբի» բուժանձնակազմը պնդում է, որ խնդրից վերջնական ազատվելու համար անհրաժեշտ կլինի վիրահատական միջամտություն։
21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 48 խաղում 13 գոլ է խփել, կատարել 14 արդյունավետ փոխանցում։