ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսն ափսոսանք է հայտնել, որ Կիլիան Մբապեն փարիզյան գրանդի կազմում չէր Չեմպիոնների լիգայում հաղթելիս, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ֆրանսիացի հարձակվողը նախորդ տարվա ամռանն էր ՊՍԺ-ից հեռացել և ազատ գործակալի կարգավիճակում միացել Մադրիդի «Ռեալին»:
«Նա արժանի էր Չեմպիոնների լիգայի գավաթին: Սա ճակատագիր է: Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր կյանքը: Կիլիանը հիանալի խաղացող է, որը շատ բանի է արժանի: Նա շատ դժվարությունների միջով է անցել մեզ հետ այստեղ:
Մբապեն հիանալի ընկեր է և թիմակից: Նա ամեն ինչ տվել է ՊՍԺ-ի համար», - ասել է բրազիլացի պաշտպանը:
Ավելի վաղ Մբապեն շնորհավորել էր ՊՍԺ-ին: Ֆրանսիացին փարիզյան ակումբի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն է:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին»: Փարիզյան գրանդն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել ակումբային գլխավոր եվրագավաթը: