MLS-ի 16-րդ տուրում «Ինտեր Մայամին» 4:2 հաշվով հաղթել է «Մոնրեալին»:
Ֆլորիդացիների առաջին ու չորրորդ գոլերը խփել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը սկզբում աչքի է ընկել հեռու տարածությունից հաշվենկատ հարվածով, իսկ վերջնամասում Լուիս Սուարեսի հետ «պատ» խաղարկելուց հետո գնդակը «կախել» է դարպասապահի վրայով:
37-ամյա ֆուտբոլիստը նաև գոլային փոխանցում է կատարել Սուարեսին, որը դուբլ է գրանցել:
Առաջնության 12 խաղում Մեսին 8 գոլ է խփել ու 4 ասիստ կատարել, Սուարեսի հաշվին 4 գոլ է ու 6 ասիստ:
Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը 26 միավորով բարձրացրել է Արևմտյան կոնֆերենցիայի 6-րդ տեղ: