Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի մարզական կյանքում կարող է կտրուկ շրջադարձ լինել, գրում է Marca-ն:
Բրազիլացի սուպերաստղի ծառայություններով է հետաքրքրված «Պաչուկան», որի՝ Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում գլխավոր հաղթաթուղթն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելն է:
Մեքսիկական ակումբի համար Նեյմարի հնարավոր տրանսֆերը ենթադրում է ոչ միայն մարզական, այլ նաև մարքեթինգային հաջողություններ, որոնք կլինեն հովանավորչական բազմաթիվ շահավետ պայմանագրերի տեսքով:
«Պաչուկան» ակումբային Մունդիալում ընդգրկված է H խմբում՝ «Ռեալի», «Ալ Հիլալի» ու «Զալցբուրգի» հետ: