Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը:
Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակիչում վճռորոշ եղավ 62-րդ րոպեին գրանցված ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկեց Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն:
Նիդերլանդների Մ19 հավաքականը գլխավորում է Պետեր վան դեր Վենը:
Մ19 Եվրո-2025, եզրափակիչ
Իսպանիա Մ19 - Նիդերլանդներ Մ19` 0-1
Ռաուլ Խիմենես Լատորե, 62 (ինքնագոլ)