Գերմանական «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
25-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել անգլիական ակումբի համար, պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են:
Ֆրանսիացու տեղափոխության համար «Չելսին» կվճարի 60 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Նկունկուն «Լայպցիգի» կազմում անցկացրած 29 խաղում խփել է 17 գոլ ու կատարել 6 ասիստ:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բաց է թողնում վնասվածքի պատճառով: