«Ինտերը» գնել է «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիի տրանսֆերային իրավունքը, հայտնում է «Ներաձուրիի» պաշտոնական կայքը։
Միլանյան գրանդն ու 21-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։
Transfermarkt-ի տվյալներով` «Ինտերը» ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 23 միլիոն եվրո։
Անժ-Յոան Բոնին «Պարմայում» հանդես էր գալիս 2021թ. օգոստոսից, 117 խաղում խփել է 15 գոլ, կատարել 12 ասիստ։