NBA-ի 6-ակի չեմպիոն, «Չիկագո Բուլզի» լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը Sportico-ի վարկածով ճանաչվել է պատմության ամենահարուստ մարզիկ:
Աղբյուրի հետազոտության համաձայն՝ Ջորդանը մարզական կարիերայի ընթացքում վաստակել է 3,3 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսն է (2,5 միլիարդ), նրան հաջորդում են նույն մարզաձևը ներկայացնող Առնոլդ Փալմերը (1,7 միլիարդ) և Ջեք Նիկլաուսը (1,63 միլիարդ):
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցակում 5-րդն է (1,58 միլիարդ), «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը 6-րդն (1,53 միլիարդ), ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գոլահար Լիոնել Մեսին 7-րդն է (1,48 միլիարդ), ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը՝ 8-րդը (1,41 միլիարդ), շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 9-րդը (1,38 միլիարդ):
Sportico-ի կողմից ներկայացված գումարները ներառում են աշխատավարձերը, մրցանակային գումարները, բոնուսները, գովազդային գործարքների եկամուտը և հոնորարները: