«Բարսելոնան» բանակցում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բանակցությունները հաջող են զարգանում, և կողմերը մոտ են պայմանագիր համաձայնեցնելուն։
«Բլաուգրանան» հույս ունի առաջիկա օրերին ձևակերպել 24-ամյա դարպասապահի տրանսֆերը։ «Բարսելոնան» մտադիր է 25 միլիոն եվրոյով ձեռք բերել Գարսիային և նրան վարձավճարով տրամադրել այլ ակումբի։
«Կապտանռնագույններն» իսպանացի դարպասապահի համար մղվող պայքարում առաջ են անցել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից։
Ժոան Գարսիան «Էսպանյոլի» սան է և թիմի կազմում 67 խաղից 21-ում դարպասն անառիկ է պահել։