«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեին, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Զինագործները» հավանական տեղափոխության վերաբերյալ կապ են հաստատել 27-ամյա ֆուտբոլիստի հետ ու հարցում արել «Քրիստալ Փելասին»։
Էզեի ծառայություններով հետաքրքրված է նաև հյուսիսլոնդոնյան մյուս ակումբը` «Տոտենհեմը»։
«Քրիստալ Փելասի» ու Էզեի գործող պայմանագրով՝ ֆուտբոլիստի հրաժարագինը 68 միլիոն ֆունտ է։ Նա 2023թ. հունիսից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ։