Logo

Ռուս-կանադական «PrimeTime» մյուզիքլը՝ Պարոնյանի բեմում․ կայացավ առաջնախաղը

Հեղինակ
Նարինե Մելիքյան
02:19 / 07.04.2025Լուրեր
Բացառիկ
null

Ապրիլի 6-ին  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ  «Փրայմ Թայմ» մյուզիքլի առաջնախաղը։ Ներկայացման գաղափարը մշակութային գործիչ, թատերագետ, Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Շվիդկոյինն է։ «Փրայմ Թայմը» միջազգային ստեղծագործական գործակցության եզակի օրինակ է:  Նախագիծը վերածվել է լայնածավալ մշակութային գործակցության՝ համախմբելով 5  երկրի արվեստագետների։ Մյուզիքլի սցենարը նորարարական և ինքնատիպ է՝ հատուկ մշակված տվյալ բեմադրության համար։ Բնօրինակ երաժշտությունը հեղինակել է կանադացի կոմպոզիտոր Մաքսիմ Լեպաժը։ Ներկայացումը ուղեկցվում է կենդանի նվագակցությամբ՝ դիրիժոր Կարեն Լավչյան։ Նկարչական ձևավորումն  իրականացրել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնի բեմանկարիչ Աննա Նինուան, զգեստների ձևավորումը՝ մոլդովացի դիզայներ Տատյանա Պոպեսկուն։  Բալետմեյստերը Արինա Արարատյանն է, խմբավարը՝ Շուշան Հովհաննիսյանը։ Ներգրավված մասնագետները միջազգային փորձառու արվեստագետներ են, ովքեր համադրել են ժամանակակից թատերական միտումները տեղական մշակութային առանձնահատկությունների հետ։
«Fast News Culture»-ը ներկա է եղել «Փրայմ Թայմ» մյուզիքլի պրեմիերային և առանձնացրել ամենակարևորը։

Մյուզիքլը բացահայտում է հեռուստատեսության հակառակ կողմը, շոու բիզնեսի կուլիսները։ Այն դասական թվացող պատմություն է Մոխրոտի մասին։ Մարզից մի աղջիկ գալիս է հեռուստատեսային երաժշտական ​​մրցույթի՝ մայրաքաղաքը գրավելու նպատակով: Չնայած դժվարություններին՝ նա փորձում է ազնվորեն անցնել բոլոր փորձությունները, հասնել հաջողության և չկորցնել իր տեսակն այդ մեծ քաղաքում՝ Երևանում։ Մյուզիքլի գլխավոր հերոսուհին Թերեզա Մաթևոսյանն է։ Խաղում են նաև Մարիամ Գրիգորյանը, Արսեն Գևորգյանը, Աննա Մովսեսյանը, Ալբերտ Ղազարյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Մաթևոսյանը, Յանա Թևանյանը, Հովսեփ Նշանյանը, Տիգրան Նահապետյանը և Անգելինա Անտարյանը։ «Նախորդ տարի ամռանը հանդիպեցինք Միխայիլ Շվիդկոյին։ Նա ուզում էր, որ Մոսկվայի մյուզիքլի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները համատեղ ստեղծեն ներկայացում, որը կդառնա միջազգային նախագիծ։ Մոսկվայի մյուզիքլի թատրոնի հետ ստորագրեցինք հուշագիր։ Մյուզիքլի բոլոր բացառիկ իրավունքները տրամադրեցին մեզ։ Այդ գաղափարի շուրջ Հակոբ Ղազանչյանի գլխավորությամբ կազմեցինք հեղինակային խումբ, որն էլ ստեղծեց այս մյուզիքլը», - պատմեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը։

Հատուկ «Փրայմ Թայմի» պրեմիերայի համար Երևանում էր Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար, մյուզիքլի մտահղացման հեղինակ Միխայիլ Շվիդկոյը։ «1967 թվականից աշխատում եմ հեռուստատեսությունում, 1966-ից՝ թատրոնում։ 2 հաջող ներկայացում բեմադրեցինք, որոնք մինչև օրս ներառված են Մոսկվայի երաժշտական ​​թատրոնի խաղացանկում։ Առաջինը «Կրկեսի արքայադուստրն» էր, որն իրականացրինք մեր կանադացի ընկերների հետ։ Հաջորդեց Անդրեյ Կոնչալովսկու բեմադրած «Ոճիր և պատիժը»։ Այդ ժամանակ հասկացա, որ մեզ ժամանակակից պատմություն է պետք։ Անընդհատ հիշում էի Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի նամակը Չեխովին։ Նա գրել էր, որ թատրոնը նոր պիեսներ բեմադրելու համար է և Չեխովից նոր գործեր էր ուզել։ Եվ ինձ մոտ ծագեց այս մյուզիքլի գաղափարը։ Պրեմիերան 2020 թվականին էր», - ներկայացրեց Շվիդկոյը։

Հ. Պարոնյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն անկեղծացավ՝ ի սկզբանե Միխայիլ Շվիդկոյի հետ որոշել էին Հայաստան բերել Դոն Կիխոտը։ Հետո հասկացան, որ դա բեմադրելու համար պետք է սպասեն 3 տարի, քանի որ որոշել էին գրել նոր լիբրետո և երաժշտություն։ Ուզում էին ամեն ինչ անել զրոյից։ «Հետո պարոն Շվիդկոյն առաջարկեց այս մյուզիքլը։ Ասաց, որ սյուժեն հետաքրքիր կլինի նաև Հայաստանում։ Ցուցադրեց իրենց բեմադրության հոլովակը, որպեսզի լսեմ երաժշտությունն ու հասկանամ՝ ինչի մասին է խոսքը։ Նայեցի ու ասացի՝ այո, սա ենք անում։ Լիբրետոն թարգմանեցինք և տեղայնացրինք։ Գործողությունը կատարվում է Հայաստանում։ Կերպարները ևս հայեր են։ Բավական աշխատատար էր, որովհետև երգերը պետք է ճիշտ թարգմանվեին և համապատասխանեին երաժշտությանը։ Այս մյուզիքլի վրա աշխատեցինք 4-5 ամիս։ Ամեն ինչ արեցինք բացառապես թատրոնի ուժերով։ Ունենք հրաշալի երգչախումբ, բալետային խումբ, մենակատարներ և նվագախումբ։ Մյուզիքլը նայելուց հետո կհամոզվեք։ Բոլոր դերասանների համար զգեստ ենք կարել։ Որոշ դեպքերում ասում էի՝ ոչինչ, մյուս զգեստը կամ կոշիկը կօգտագործենք, թատրոնի տնօրենը չէր թողնում։ Ասում էր՝ ինչ է պետք, ասեք, որ նորը գնենք։ Նախապատրաստական փուլում բարդություններ չեն եղել։ Եթե նույնիսկ եղել են, դրանք մեր մասնագիտության մի մասն են», - նշեց մյուզիքլի ռեժիսորը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ խոստովանեց՝ սա այն նախագծերից է, որոնց մասին կարելի է երազել։ «5 երկիր է ընդգրկված այս մյուզիքլում։ Արվեստը հենց այդ մասին է։ Այն սահմաններ չի ճանաչում։ Այսպիսի նախագծերով մենք ոչ միայն Հայաստան ենք բերում հետաքրքիր մտքեր և վերարտադրում մեր ստեղծագործական ներուժը, այլև հայկական արվեստը հանրահռչակում ենք Հայաստանից դուրս։ Հայաստանում վաղուց չէր եղել նման մեծամասշտաբ նախագիծ։ Այս մյուզիքլի Պարոնյանի թատրոնին տալիս է նոր շունչ և ստեղծագործական ուղի։ Կարծում եմ՝ սա կլինի շարունակական, և մենք կզարգացնենք մյուզիքլի ժանրը Հայաստանում», - ընդգծեց Դանիելյանը։ 

Թատրոնների ստորագրած հուշագիրը հիմք է հետագա գործակցության խորացման և նոր համատեղ նախագծերի իրականացման համար՝ ներառյալ ստեղծագործական փոխանակումներ, համատեղ հյուրախաղեր և փորձի փոխանակման ծրագրեր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:03 / 26.08.2025 • Ֆուտբոլ

16-ամյա ֆուտբոլիստի` 90+10-ին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»

00:35 / 26.08.2025 • Ֆուտբոլ

Մխիթարյանը մասնակցեց խաղին. «Ինտերը» մրցաշրջանը սկսեց ջախջախիչ հաղթանակով

23:50 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ֆլիկը Bild-ի վարկածով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ

23:24 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Վինիսիուսն ու Ռոդրիգոն բացակայում են. Անչելոտին ներկայացրել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

22:56 / 25.08.2025 • Թենիս

fastnews-video-icon
Ջոկովիչ. «Շատ թանկ մարզիչ կլինեմ նրա համար»

22:25 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Bild. Բելինգհեմի ծնողները խաղից հետո փորձել են հարցեր պարզել Կովաչի հետ

21:55 / 25.08.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Խաբիբ. «Տոպուրիան շանս չի ունենա Ծառուկյանի դեմ մենամարտում»

21:15 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. «Չելսիի» հարձակվողն ու գերմանական գրանդը համաձայնության են հասել

20:54 / 25.08.2025 • Թենիս

fastnews-video-icon
US Open. Կվիտովան պարտվեց առաջին շրջանում և ավարտեց կարիերան

Պաշտոնական
20:33 / 25.08.2025 • Բռնցքամարտ

Ալվարեսի կոշտ արձագանքը Տոպուրիայի առաջարկին

20:00 / 25.08.2025 • Խառը մենամարտեր

Bellator-ի նախկին մարտիկ Ժորա Այվազյանը պայմանագիր է կնքել ռուսական լիգայի հետ

Պաշտոնական
19:34 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան. «Կփորձեմ Ռոնալդուի հետ մարզաշապիկ փոխանակել»

19:12 / 25.08.2025 • Ձմեռային մարզաձևեր

Վլադիմիր Բրագին. «Ծաղկաձորի հավաքը չի կայացել, քանի որ Հայաստանը զենք ներմուծելու թույլտվություն չի տվել»

18:45 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Դովբիկը մոտ է Իսպանիա վերադառնալուն

18:10 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Sport24. Ինչու Զախարյանը խաղադաշտ դուրս չի եկել «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը

17:47 / 25.08.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Ռոդրիգոն գործակալներին խնդրել է նոր ակումբ գտնել իր համար

17:21 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Մարսելը» և «Ռեալը» բանակցում են

16:53 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Transfermarkt. Սպերցյանը տուրի լավագույն ֆուտբոլիստն է

16:16 / 25.08.2025 • Շախմատ

Sinquefield Cup. Արոնյանը շարունակում է հետապնդել առաջատարին

15:53 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Կորդոբա. «Սպերցյանն ինքը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ»

15:24 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դավիթ Հակոբյանը նորամուտն է նշել Սլովակիայում

14:52 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հաղթանակ հոբելյանական խաղում, «Արարատ-Արմենիայի» ուշագրավ ցուցանիշը. Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը՝ 10 փաստով

Բացառիկ
14:23 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ինտերի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Տորինո»

Պաշտոնական
13:42 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Արայիկ Էլոյանի հաղթական գոլը նաև հոբելյանական էր «Արարատ-Արմենիայի» համար

Բացառիկ
13:20 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ուրարտուն» պայմանագիր է կնքել «Նոայի» նախկին ֆուտբոլիստի հետ

Պաշտոնական
12:49 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան. «Չեմ վախենում, որ կարող է ուժերս չփորձեմ Եվրոպայում»

12:07 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Փոփոխություններ Fastex ՊԼ խաղացանկում

Պաշտոնական
11:48 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լեմպարդի «Քովենթրին» ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել Չեմպիոնշիփում

11:24 / 25.08.2025 • Թենիս

fastnews-video-icon
Մեդվեդևը «Մեծ սաղավարտի» մրցաշարից կրկին դուրս է մնացել առաջին փուլից

10:44 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռամոսի գոլն ու «Մոնտերեյի» հաղթանակը

10:05 / 25.08.2025 • Ֆուտբոլ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

01:25 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը խոշոր հաշվով

00:55 / 25.08.2025 • Ֆուտբոլ

38-ամյա Ժիրուն հաղթանակ պարգևեց «Լիլին» «Մոնակոյի» դեմ խաղում

00:40 / 25.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Յուվենտուսի» ու «Կոմոյի» հաղթանակները, «Ատալանտայի» ոչ-ոքին

23:53 / 24.08.2025 • Ֆուտբոլ

Ֆեռնանդեշ. «Չենք կարող գոհ լինել 1 միավորից»

23:23 / 24.08.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Միլանը» Բոնիֆեյսի տրանսֆերը ձախողելուց հետո մոտ է նոր հարձակվող ձեռք բերելուն

22:54 / 24.08.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
Մ20 ԱԱ. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

22:22 / 24.08.2025 • Ֆուտբոլ

Մուսաև. «Ոչ մի երկիր չէր ցանկանա կորցնել առաջնության ամենավառ խաղացողներից մեկին»

21:55 / 24.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը խաղադաշտ չմտավ, «Բորուսիան» առաջնությունն սկսեց ոչ-ոքիով

21:26 / 24.08.2025 • Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց երկրորդ խաղն անընդմեջ

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ