
Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայում:
«Լիվերպուլը» 40 մլն եվրո է առաջարկել իսպանացու տրանսֆերի համար, տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ջանլուիջի Դրագոնեն:
Իսպանացիները ցանկանում են 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց 50 մլն ստանալ: Բանակցությունները շարունակվում են:
Սպասվում է, որ «Ատլետիկոյում» Սաուլին կփոխարինի «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը, ում տրանսֆերը համաձայնեցվել է 35 մլն եվրոյի դիմաց: