Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը 2024/2025 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի իսպանական «Սևիլիայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը 2012 թվականից էր խաղում «Աթլետիկոյում», որի կազմում մասնակցել է 427 հանդիպման, դարձել 48 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ:
Սաուլն մադրիդյան ակումբի հետ մեկական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, երկու անգամ հաղթել Եվրոպա լիգայում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:
Հիշեցնենք, որ իսպանացին 2021/2022 մրցաշրջանում էլ վարձավճարով հանդես էր եկել Լոնդոնի «Չելսիում»: