«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» առաջատար Ստեֆեն Քարին ամփոփել է NBA-ի փլեյ-օֆֆում «Հյուսթոն Ռոքեթսի» հետ դիմակայությունում հաղթանակը (103:89, 4-3), հաղորդում է BasketNews-ը:
«Նրանք ամենաուժեղ պաշտպանական թիմերից են, որոնց դեմ ես երբևէ խաղացել եմ:
Նրանք սկսեցին ճնշել ինձ նույնիսկ խաղահրապարակի կենտրոնում: Գաղտնիքը համբերատարությունն էր՝ զուգորդված ագրեսիայով։ Փորձեցի ճիշտ որոշումներ կայացնել, լարել նրանց պաշտպանությունը և ի վերջո տարբերություն ստեղծել:
Ես հաղթող եմ»,- ասել է 37-ամյա ամերիկացին:
Քարին այս խաղում դաբլ-դաբլ է գրանցել` 22 միավոր, 10 ռեբաունդ:
«Գոլդեն Սթեյթը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչում կմրցի «Մինեսոտայի» դեմ: