Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն շնորհավորել է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու կապակցությամբ:
«Վերջապես մեծ օրը եկավ։ Շնորհավորում եմ ՊՍԺ-ին», - գրել է Մբապեն Ինստագրամի իր էջում:
Մբապեն 2017-24 թվականներին հանդես է եկել ՊՍԺ-ում, նա փարիզյան ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին»: Փարիզյան գրանդն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել ակումբային գլխավոր եվրագավաթը: