Logo

Վերջին ուսուցիչը [հատված վեպից Վարդգես Պետրոսյանի] Իրարանցում

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 11.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
verjin usucichy 3 - Վերջին ուսուցիչը [հատված վեպից Վարդգես Պետրոսյանի] Իրարանցում

Իրարանցում

— Ամեն բան տեղն էր, մեզ միայն ստրիպտիզն էր պակասում,— մռայլ ասաց Սահակ Վանունին,— ժողկրթբաժնի բերանին ծամոն ենք դառնալու։ Դու իսկապե՞ս տեսար, թե՞ աչքիդ է երևացել․․․

— Ցավոք սրտի, իսկապես,— սեղանին դեռ դրված էր Սոֆի Լորենի երեկ բերած ջուրը և, չգիտես ինչու, Սոնա Միքայելյանը վերցրեց բաժակը և սկսեց կում-կում խմել,— ցավոք սրտի, տեսա, ընկեր Վանունի։ Ես գիտեմ, որ դուք կգերադասեիք, որ տեսած չլինեի․․․

Դիրեկտորը հոգնած նայեց ուսուցչուհուն, նա միշտ բարձր էր գնահատում Սոնա Միքայելյանին, որ քիմիայի լավագույն ուսուցչուհին էր, դպրոցական երեկոների շունչն ու ոգին և, պլյո՛ւս՝ լուսավորության միՆիստրի տեղակալներից մեկի հորաքրոջ աղջիկը։ Վանունին երկար տարիներ մաթեմատիկա էր դասավանդել (ցածր դասարաններում), և այդ տարիներից էր մնացել «պլյուս» բառը, դա ամենքը գիտեին, թեպետ ութերորդ տարին է, ինչ նա չի դասավանդում․ դիրեկտորական բեռը գնալով ծանրանում էր նրա հոգնատանջ ուսերին։

— Շատ տհաճ դեպք է,— ասաց նա ի վերջո,— պլյուս՝ շուտով սկսվում են քննությունները։ Վեց հոգի միանգամից․․․ Ա՜յ քեզ սերունդ։

— Համարեք, որ ես ձեզ երեկ զանգ չեմ տվել։— Սառը ընդմիջեց քիմիայի ուսուցչուհին։— Ես կարո՞ղ եմ գնալ։

— Ինձ սխալ հասկացաք,— անմիջապես «դուք»֊ի անցավ Վանունին,— նախ արդեն շատերը գիտեն, թե ինչ է եղել, չգիտեմ որտեղից, և պլյուս,— Վանունին կուլ տվեց բարդ ստորադասական երկու նախադասություն․ «Պլյուս այն, որ մեկ է, ասելու ես քեռուդ տղային, որ մինիստրի տեղակալներից է։ Ճիշտ է, շինարարության գծով, բայց տեղակալը տեղակալ է, և նա էլ, պարզ է, որ կպատմի նրան, ում տեղակալն է»։ Դրա փհխարեն շարունակեց,— ․․․ պլյուս՝ դասարանը դասղեկ էլ չունի։ Երևի դրանց դարդից ինֆարկտ ստացավ խեղճ Սանոյանր։— Վանունին ձգվեց, ուղղեց փողկապը, ձեռքը տարավ հեռախոսին,— երևի պետք է մինիստրին տեղյակ պահել․․․ Սովորական դեպք չէ։

— Ի՞նչ կարիք կա,— ընդմիջեց Սոնա Միքայելյանը,— դա մեր ներքին գործն է,— դիրեկտորի ձեռքը մի քանի վայրկյան մնաց օդում, երևի ուսուցչուհուն դուր չեկավ, որ Վանունին ինքն առաջինն է ուզում հայտնել մինիստրինրին,— գուցե կանչեք այդ․․․— ուսուցչուհին իր հերթին կուլ տվեց մի քանի դառը և կծու ածական,— անպիտաններին, հարկավոր է պարզել, թե ով է եղել նախաձեռնողը, մի խոսքով՝ մանկավարժական նուրբ խնդիր է։ Ես, բնականաբար, չեմ խառնվի, ոչ նրանց դասատուն եմ, ոչ դասղեկը։

Սահակ Վանունին՝ արտաքնապես դժգոհ, բայց ներքնապես հանգստացած, ձեռքը ետ քաշեց խոսափողից, մեկ է՝ եթե զանգահարելու էլ լիներ, միանգամից հո չէի՞ն միացնի, կարևորն էր ցույց տալ, որ ինքը նպատակ չունի, ինչպես ասում են, աղբը թողնել խրճիթում և չի վախենում ճշմարտությունից, որքան էլ դա դառը լինի՝ դա թող իմանան բոլորը և, մանավանդ, օրիորդ Սոնա Միքայելյանը։

— Ես հիմա կկանչեմ նրանց,— ասաց իր պաշտոնական ձայնով,– ձեզ խնդրում եմ մնալ, որովհետև, ի վերջո, դուք եք միակ ականատեսը։ Գուցե հարկ լինի հենց այսօր մանկխորհուրդ դումարել։

Վահան Մամյանն այդ օրը արթնացավ մի տեսակ հոգնած, գլխացավով։ Նա երկար սափրվում էր, հետո մանրմասն արդուկեց կապույտ վերնաշապիկը, բավակակ, կասկածանքով ընտրեց փողկապը, հետո սուրճ եփեց, որը շատ դառը ստացվեց։ Ուզեց նախաճաշել, բացեց սառնարանը, նայեց պարունակությանը, ամեն բան կա, բայդ ծածկեց դուռը, մի բաժակ էլ սուրճ խմեց, ծխեց երկար։ Ի՞նչ է սպասում իրեն նոր դպրոցում, այն էլ՝ տարեվերջին։ Գուցե ավելի ճիշտ էր չշտապել, համբերել մի քանի ամիս և դպրոց մտնել սեպտեմբերի՞ն․․․ Քույրը, որ նույնպես մանկավարժ է, այդ խորհուրդն է պնդում, ինքն էլ հակված էր, բայց միայն տասն օր կարողացավ հարմարվել իր, այսպես ասած բացարձակ ազատությանը։ Առավոտյան միշտ վեր էր կենում ժամը յոթին, իրեն թվում էր՝ դպրոցական զանգի ձայնն է։ Արթնանում էր, իսկ զանգը շարունակում էր հնչել անասելի տխրությամբ, չգիտեր ինչ անել։ Կարդում էր, շախմատ էր խաղում՝ ինքն իր հետ, միացնում էր հեռուստացույցը, երբեմն զանգահարում էր ընկերներին․ «Գնացել է աշխատանքի»,— ասում էին տնից։ Աշխատանքի վայր չէր զանգահարում։

Մի խոսքով, գնաց ժողկրթբաժին, առաջարկեցին Խորենացու անվան դպրոցը, որտեղ սրտի կաթվածից հանկարծամահ էր եղել գրականության ուսուցիչր։ Ժամերը շատ չէին, միայն մեկ դասարանում, հանկարծամահ եղած ուսուցիչը թոշակի անցած մարդ էր, պարապում էր միայն դպրոցից չկտրվելու համար։ Առայժմ աշխատեք,— ասացին,— սեպտեմբերին երևի կկարգավորվի, Ժամեր կլինեն։

Ականջների մեջ ձայնագրվել-մնացել էր վերջին զրույցը իր՝ այսօր արդեն նախկին, դիրեկտորի հետ․

«Հասկացեք, գրականությանը առարկաներից մեկն է, ինչպես թվաբանությունը, քիմիան, ինչպես․․․ ֆիզկուլտուրան, այո, այո․․․»։

«Չէ՞ որ դուք նույնպես գրականության ուսուցիչ եք»։

«Եվ վատ ուսուցիչ չեմ․ ես գիտելիքներ եմ տալիս երեխաներին։ Ես ծրագրային նյութն եմ խորացնում, իմ սաները բուհ են ընդունվում։ Ես քանի անգամ եմ գլխի ընկել, թե այս տարի ինչ թեմաներով շարադրություն կտան բուհերում, գլխի եմ ընկել և այդ հեղինակներն եմ խորացրել։ Ես նրանց առարկա եմ սովորեցնում»։

«Գրականությունն առարկա չէ։ Գրականություն անհնար է սովորեցնել։ Ես դա չեմ համարում ուսուցչի խնդիրը»։

«Ես կխելագարվեմ, Մամյան»։

«Զգույշ, աննկատ՝ մենք պիտի օգնենք պատանուն, որ նա զգա բուն գրականությունը, ոչ թե սերտի գրողի կենսագրությունը, ոչ թե շարադրությունն արտագրի զանազան դասագրքերից, այլ կարողանա իր սեփական աչքերով հայտնաբերել գրողին, հասկանալ նրա գիրքը։ Գրականությունը բոլորին է պետք և ոչ թե միայն նրան, ով բանասեր է դառնալու, բոլորին և ոչ թե միայն նրան, որը որևէ բուհ է ընդունվելու կամ, կներեք, խցկվելու»։

«Դու կասկածու՞մ ես մեր դրած թվանշաններին»։

«Ես գրականությունից թվանշան չէի դնի»։

«Դու ուզում ես քայքայե՞լ դպրոցը, Մամյան»։

«Այդ բանն անելու համար ես չափից դուրս շատ եմ սիրում դպրոցը։ Դպրոցն իմ աշխատանքի վայրը չէ, իմ կյանքն է»։

«Սի խոսքով․ մեր դպրոցի Դոն Կիխոտն ես»։

«Դոստոևսկին «Դոն Կիխոտը»–ը համարում էր ամենակարևոր գիրքը, որ պիտի կարդա ամեն մի պատանի»։

«Ո՞վ»։

«Դոստոևսկին»։

««Դոն Կիխոտը» մենք էլ ենք կարդացել, ֆանտազյոր էր, հողմաղացների դեմ կռվող, մենք գործնական մարդիկ պիտի դաստիարակենք, գործ-նա-կան»։

«Ինչպես մեր դպրոցի նախկին ուսուցիչ Ադրինե Վարդանյա՞նը։ Այս քանի օրը տեսա, երևի դուք էլ գիտեք, խանութում է աշխատում»։

«Գիտեմ, հետո ի՞նչ»։

«Ինձ ասաց՝ զարմանում եմ, թե տասներկու տարի դպրոցում ո՞նց աշխատեցի․․․»։

«Քո հրաշք սաներից քանի՞սն են բուհ ընդունվել, քանի՞սը․․․»։

«Չեմ հաշվել։ Նրանցից եղել են, որ գրականությունը սիրել են իսկապես։ Բոլորի մեջ այդ սերը բորբոքել ինձ չի հաջողվել։ Երևի վատ ուսուցիչ եմ»։

«Երևի չէ, Մամյան, վատ ուսուցիչ ես»։

«Այո, լավ ուսուցիչը Ադրինե Վարդանյանն էր»։

«Ո՞վ այդպիսի բան ասաց»։

«Իսկ ի՞նչ ասացիք, հուզվեցի՞ք, զարմացա՞ք գոնե, որ ուսուցիչը գնում է ո՞ւր․․․ խանութ։ Այնինչ, հարկավոր էր ահազանգ խփել, գոռալ Ձենով Օհանի ձայնով։ Հանգիստ ճամփա դրիք նրան, երևի հաջողություն էլ մաղթեցիք․․․ մթերային խանութում»։

«Նա թվաբանության ուսուցիչ էր»։

«Նա ուսուցիչ էր։ Ու֊սու֊ցիչ»։

․․․ Հարկավոր էր գնալ։ Դուռը փակելուց առաջ նայեց մոր լուսանկարին, լսեց նրա ձայնը, Ժպտաց, որովհետև լուսանկարի մեջ մայրը ժպտում էր։

Մեծ դասամիջոցին ուսուցիչները սովորաբար դուրս են գալիս միջանցք, ոմանք իջնում են ճաշարան սուրճ կամ թեյ խմելու, եթե արևոտ օր է՝ բակ են դուրս գալիս, այսօր համարյա ամենքը մնացել էին ուսուցչանոցում։ Նախ՝ շատերի ականջին արդեն հասել էր տեղի ունեցած դեպքի որևէ տարբերակ կամ մի քանիսը միանգամից, և ապա, արդեն մեկ ժամից ավելի է Սահակ Վանունին փակված է դեպքի գլխավոր վկայի՝ Սոնա Միքայելյանի հետ։ Քարտուղարուհին ոչ մի հեռախոս չէր միացնում․ «Ընկեր Վանունին զբաղված է,— ասում էր,— հեռախոսով խոսում է մինիստրի հետ»։

― Ոչ թե սերունդ է, այլ տասն անհայտով հավասարում,— հերթական սիգարետը վառելով, մռայլ ասաց Մարտին Դանիելյանը՝ մաթեմատիկայի դասատուն,— անլուծելի խնդիր։ Ասենք, ես, գոնե ինձ համար, այդ հավասարումը վաղուց լուծել եմ– քանորդում՝ զրո։ Զրո։

— Ես քեզ հետ համաձայն չեմ, Մարտին,― Վարդան Անտոնյանն էր, որը 10֊րդ «ա» դասարանում էր գրականություն դասավանդում,— չորս-հինգ հոգու օրինակով կարելի՞ է սերունդ ընդհանրացնել։— Անտոնյանը նաև դպրոցի արհկոմի նախագահն էր և այդ պահին՝ փոքր֊ինչ վիրավորված, որ Վանունին իրեն չի կանչում, չի խորհրդակցում։— Թեպետ ասածիդ մեջ ճշմարտություն, իհարկե, կա։

— Ճշմարտությունն ի՞նչ է, որ չլինի,— առանց Անտոնյանին նայելու շարունակեց Դանիելյանը,— ճշմարտությունը հիմա օդի մեջ է։ Բոլորը գիտեն։ Բայց․․․ ժամանակներն են փոխվել։ Կամ գուցե մե՞նք ենք հնացել։ Դուք գիտեք, ես խիստ մեթոդների կողմնակից եմ, իսկ հիմա ո՞վ է խստության կողմնակից։

Ուսուցչանոցի բաց պատուհանից ներս էին լցվում երեխաների ձայները, նաև թռչունների ինչ-որ ծլվլոց, որ կորչում էր համընդհանուր աղմուկի մեջ։ Դասատուները նստել էին երկար սեղանի շուրջ, մի քանիսը գրավոր էին ուղղում, երկուսը շախմատ էին խաղում, վիճակը սպասողական էր։ Կարծիքներ, իհարկե, խմորվում էին, բայց առայժմ դեպքը քննարկել վտանգավոր էր․ ամենքն էլ զգում էին, որ ձագնդի պես գլորվող առասպելի մեջ ահագին չափազանցված բան կա, բայց․․․

Վանունու զանգը ներս կանչեց քարտուղարուհուն։ Սա իր պատվող բազկաթոռից վեր թռավ բավական եռանդով, մագնիսի պես իր վրա կենտրոնացնելով համարյա ամենքի հայացքները, հետո, չգիտես ինչու, նորից նստեց, դարակից հանեց հայելին, թեթևակիորեն ուղղեց մազերը, թարմացրեց շրթներկը և քիչ անց անհետացավ դռների կաշեպատ գաղտնիքի ետևում։

— Պայթուցիկ հասակ է,— իր միտքն էր ծամծմում Դանիելյանը,— ամեն խաչմերուկում պահակ պիտի կանգնեցնես։ Նրանցից ամեն մեկի մեջ դանդաղ գործողության մի ռումբ կա։ Չգիտես, թե երբ է պայթելու։

— Բարդ հասակ է,— ասաց շախմատ խաղացողներից մեկը, որի վիճակը խաղատախտակի վրա երևի խառն էր,— սրանց հետ կարելի է խաղալ միայն ձիու քայլով։

— Գեղեցիկ հասակ է,— ասաց ավագ ջոկատավարը, որը ընդամենը մի տարի առաջ էր ավարտել նույն այս դպրոցը,— դուք պարզզպես հին բանալիներով ուզում եք նոր դռներ բացել։— Հետո նա երևի հիշեց, որ այստեղ նստածները անցյալ տարի իր ուսուցիչներն էին ու փութաց ուղղել իր վրիպակը։— Ոչ բոլորը, խնդրում եմ ինձ ճիշտ հասկակաք։

Այդ պահին շեշտակի բացվեց կաշեպատ դուռը, և Սոֆիկ Լորեցյանը դուրս եկավ։ Նա խնամքով ծածկեց դուռը և խորհրդավոր ասաց․

— Կանչում է․․․— Անտոնյանն առաջ եկավ,— հերոսներին է կանչում, ընկեր Անտոնյան։

—Ովքե՞ր են,— կոտրված հարցրեց Անտոնյանը։

— Մարին, դե գիտեք, Արմեն Գարասեֆերյանը․․․

— Տրամաբանական է,— Դանիելյանն էր,— այդ Գարասեֆերյան կոչվածի ուղեղի հիմնական բջիջներն արտասահմանյան սնունդ են ստանում, ուրի՞շ․․․

— Տիգրան Մանուկյանը․․․

— Չի կարող պատահել,— ավագ ջոկատավարն էր,— Տիգրանը ամաչկոտ, նույնիսկ թրջված տղա է։

— Օ՜, նրանք ամենքն էլ ամաչկոտ են,— նորից Ղանիելյանն էր,— և, իհարկե, թրջված․․․ ծնողների հոգատարությամբ, մեր հաշտվողականությամբ։ Ուրի՞շ․․․

— Վահան Սարոյանը։

— Այ, դա իսկապես զարմանալի է։— Վահանը դասարանի լավագույն մաթեմատիկոսն էր, Դանիելյանի հպարտությունը։– Վստա՞հ ես, Սոֆիկ․․․

— Աշոտ ճշմարտախոսը, ներողություն՝ Աշոտ Քանքանյանը և Սմբատ Թումանյանը։ Հինգ տղա և Մարին։— Սոֆին արագ դուրս եկավ ուսուցչանոցից։

Միանգամից սկսեցին խոսել բոլորը։ Արդեն ինչ֊որ բան հաստատ հայտնի էր և կարելի էր քննարկել, պաշտպանել կամ դատապարտել, ափսոսալ կամ ասել՝նրանից, այ, այդ մեկից՝ ամեն բան սպասելի է։

Քիչ անց Արմենը, Տիգրանը, Վահանը, Աշոտն ու Սմբատը մտան ուսուցչանոց, շարվեցին պատի տակ։

― Մարին դասի չի եկել,— տեղեկացրեց Սոֆին,— հիմա կզանգահարեմ տուն։

Տղաները արտաքուստ բավական հանգիստ էին թվում, աչքերի փոքր-ինչ սրված արտահայտությամբ։ Նրանք ընդհանուր բարևեցին ուսուցիչներին և գնացին դեպի կաշեպատ դուռը։

— Դուք մտեք,— ասաց քարտուղարուհին, որ արդեն հասցրել էր հավաքել Մարիենց հեռախոսի համարը։— Ալո, կարելի՞ է Մարիին։ Մա՞յրն է։ Մարին տանը չէ՞։ Ա, հիվանդ է։ Սա դպրոցից են հարցնում։ Լավ։

— Երևի մրսել է,— կծու ասաց շախմատ խաղացողներից մեկը, նա, որի դրությունը բարդ էր և հիմա հավանորեն տարվում էր,— ստրիպտիզից մրսած կլինի խեղճ աղջիկը․․․

Այդ պահին դուռը բացվեց, և ներս մտավ Վահան Մամյանը։

— Բարև ձեզ,— ասաց նա։— Կարելի՞ է տեսնել․․․ դիրեկտորին։

Մի քանի ուսուցիչ պատասխանեցին նորեկի բարևին։

— Դուք ո՞ւմ եք ուզում,— հարցրեց Սոֆին,— դիրեկտորն զբաղված է։ Ո՞ր դասարանում է ձեր երեխան․․․

― ես․․․

Այդ պահին հնչեց դասի զանգը։

Ինչ-որ շարժում, իհարկե, նկատվեց ուսուցչանոցում, բայց ոչ մեկը վեր չկացավ, չմոտեցավ դասամատյանների պահարանին։

— Գուցե դուք կասե՞ք իմ մասին,— քարտուղարուհուն դիմեց Մամյանը,— ընկեր Վանունին գիտի, որ ես գալու եմ․․․ Վահան Մամյան, ես երևի աշխատեմ ընկեր Սանոյանի փոխարեն․․․

Համարյա բոլորը հետաքրքրությամբ նայեցին նորեկին։ Քարտուղարուհին անհետացավ կաշեպատ դռների հետևում։

— Դանտեի «Դժոխքը» կարդացե՞լ եք, կոլեգա,— Դանիելյանը նայեց Մամյանին,— իհարկե, կարդացած կլինեք։

— Մինչև հիմա կասկածում եմ՝ դժոխքը «ղ»–ով է գրվում, թե «խ»-ով, երրորդ դասարանցու միամտությամբ ասաց Անտոնյանը,— երբ որ գրում եմ, ձեռքս ինքն իրեն ճիշտ է գրում, բայց հիմա եթե կախեք անգամ, չեմ կարող ասել․․․

Նույնիսկ Դանիելյանը ծիծաղեց․

— Գրականության ուսուցչի համար դա էլ քիչ չէ, Անտոնյան, իսկ կախվելուց ձեռ քաշիր։ Առանց այն էլ տղամարդ ուսուցիչների թիվը երկրաչափական պրոգրեսիայով նվազում է։— Հետո դարձավ նորեկին։— Գիտե՞ք ինչու հիշեցի Դանտեին, երբ որ մտնեք այն դասարանը, որ ձեզ է վիճակվել, ահա այդ իմ ասած «Դժոխքը» կթվա գունավոր մուլտիպլիկացիոն հեքիաթ։ Դուք կարող էիք ավելի երջանիկ դպրոց գնալ, մանավանդ, ավելի երջանիկ օր։

— Դժվա՞ր դասարան է․․․

— Դժվա՞ր։ Խենթերի և ստահակների․․․

— Խենթե՞ր։ Վատ չէ։ Ստահա՞կ․․․ Չգիտեմ։

Այդ պահին դուրս եկավ Սոֆին։

— Ընկեր Դանիելյան, ընկեր Վահունին խնդրեց, որ ընկեր Մամյանին դուք ներկայացնեք 10-րդ «բ»֊ին։ Ասաց, որ թող այսօր պարզապես ծանոթանա, զրուցի, եթե ուզում է․․․ Խնդրեց, որ բոլոր ուսուցիչները գնան դասի․․․

Աթոռները շարժվեցին, բացվեցին-փակվեցին դարակները, ուսուցչանոցը կամաց-կամաց դատարկվեց, խաղաղվեց։

— Գնանք, կոլեգա,— Մամյանին դիմեց Դանիելյանը,— ես մի քանի րոպեով Վերգիլիոս կաշխատեմ, դուք՝ Դանտե։ Չէի ուզենա ձեզ դժոխք ուղեկցել, բայց վերին հրաման է․․․

— Ես զգացված եմ,— կմկմաց Մամյանը,— բայց գուցե ձեզ նեղություն չտամ, քարտուղարուհին կասի, թե որ դասասենյակում են այդ խենթերը։

— Վերին հրաման է,— հառաչեց Դանիելյանը,— իսկ դուք վախեցեք ինֆարկտից, շատ զգայուն եք երևում։ Ասենք ուրիշ ինչպե՞ս, գրականության ուսուցիչը նյարդերի կծիկ պետք է լինի, իսկ ես, այսպես ասած, թվերի կծիկ եմ։ Այս սերունդը, սիրելիս, իմ առարկայի լեզվով ասած՝ հինգերորդ աստիճանի հավասարում է, այդպիսի անլուծելի հավասարումներ կան։ Այս սերնդից միջին հանել, քանորդում ինչ-որ բան ստանալ, անհնար է, ամեն մեկը առանձին հավասարում է, որ իր, միայն իր լուծումն ունի։ Եթե ունի։— Հետո ծիծաղեց։— Խեղճ Սահակ Վանունի․․․ Ամեն տարի պատրաստվում են վաստակավորի կոչման ներկայացնել, միշտ մի բան խանգարում է․․․

Ուսուցչանոցում մնաց միայն Սոֆին, որը չափազանց զգուշորեն, կաշեպատ դռան կողմը նայելով, վերցրեց խոսափողը, բայց որևէ համար չհավաքեց, այլ խոսափողը պարզապես զգուշորեն սեղմեց սեփական ականջին։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:46 / 03.11.2025 • Ֆուտբոլ

Դիբալան վրիպեց 11-մետրանոցից. «Միլանը» հաղթեց «Ռոմային»

00:52 / 03.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Սելթիկը» Շոտլանդիայի գլխավոր դերբիում հաղթել է «Ռեյնջերսին»` դուրս գալով Լիգայի գավաթի եզրափակիչ

00:29 / 03.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ընդհատվել է «Բարսելոնայի» կանանց թիմի տպավորիչ հաղթարշավը

23:57 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդու. «Ցանկանում եմ շարունակել խաղալ այնքան, որքան ոտքերս թույլ կտան»

23:28 / 02.11.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնան» երեք գոլ խփեց` վերադառնալով երկրորդ տեղ

22:55 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Թիկնիզյանը խաղադաշտ դուրս չեկավ. «Ցրվենա Զվեզդան» չի հաղթել չորրորդ խաղում անընդմեջ

22:27 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Հոլանդի դուբլն ու «Ման. Սիթիի» հաղթանակը

21:56 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Կառերաս. «Ինձ դուր են եկել Յամալի դեմ անցկացրածս խաղերը»

21:15 / 02.11.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Մ23 ԵԱ. Սուրեն Գրիգորյանը չորրորդն էր պոկումից հետո, բայց վնասվածք ստացավ` չշարունակելով պայքարը

21:04 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. «Վանը» 90+5-ին թրիլերային հաղթանակ կորզեց «Շիրակից»

20:21 / 02.11.2025 • Թենիս

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Յանիկ Սիները` Փարիզի «Մասթերսի» հաղթող

19:57 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Վուլվզը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

Պաշտոնական
19:30 / 02.11.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Երիտասարդական ԵԱ. Աննա Ամրոյանը` բրոնզե մեդալակիր

18:55 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. «Փյունիկը» հաղթեց ԲԿՄԱ-ին` բարձրանալով երրորդ տեղ

18:30 / 02.11.2025 • Ֆուտբոլ

IFFHS. «Տարվա լավագույն փլեյմեյքեր» մրցանակի հավակնորդները

17:44 / 02.11.2025 • Ծանրամարտ

fastnews-video-icon
Երիտասարդական ԵԱ. Վալերիկ Մովսիսյանի և Գրիգոր Ղազարյանի արդյունքները

17:30 / 02.11.2025 • Ֆուտբոլ

«Ինտերը» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում

16:44 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Երկու առանցքային ֆուտբոլիստ է վերադարձել «Բարսելոնայի» հայտացուցակ

16:14 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Ջեյքոբս. Նոր պայմանագիր ստորագրելուց 1,5 ամիս անց Վիտոր Պերեյրան հեռացվել է

15:55 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Իվուն խաղադաշտ է վերադարձել

15:25 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսի դուբլն ու ասիստը «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում

14:59 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Գրիզմանը հատել է 200 գոլի շեմը Լա լիգայում

14:24 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու ֆավորիտներին

13:59 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Կոմպանի. «15 անընդմեջ հաղթանակը բավարար չէ»

13:19 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Սալահը «գոլ+ասիստ» ցուցանիշով ԱՊԼ-ում հավասարվել է Լեմպարդին

12:58 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Ինչու է փոխարինվել Զախարյանը փոխարինման մտնելուց հետո

12:28 / 02.11.2025 • Բասկետբոլ

ESPN. Թրեյ Յանգն առնվազն 4 շաբաթ չի օգնի «Ատլանտային»

11:57 / 02.11.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
fastnews-video-icon
UFC. Գարսիան տեխնիկական նոկաուտով հաղթել է Օնամային

11:32 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սերգեյ Մուրադյանի ուշագրավ ցուցանիշը

Բացառիկ
10:57 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Ինչ դիտել այսօր

10:23 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մեսիի գոլն ու «Ինտեր Մայամիի» պարտությունը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում

02:01 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մբապեի դուբլն ու «Ռեալի» տպավորիչ հաղթանակը

01:53 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սալահի 250-րդ գոլը. «Լիվերպուլը» պարտությունների շարքն ընդհատեց հաղթանակով

01:39 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Յուվենտուսը» հաղթեց Սպալետիի գլխավորությամբ առաջին խաղում

00:52 / 02.11.2025 • Թենիս

Փարիզ. Եզրափակիչում` Սիներ - Օժե-Ալյասիմ

00:14 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոնալդուի դուբլը կամային հաղթանակ պարգևեց «Ալ Նասրին»

23:51 / 01.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Զախարյանի գոլը չեղարկվեց, բայց «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց բասկյան գոլառատ դերբիում

23:33 / 01.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Չելսին» լոնդոնյան դերբիում հաղթեց «Տոտենհեմին»

23:21 / 01.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բավարիան» 3 գնդակ ուղարկեց «Բայերի» դարպասը` շարունակելով 100 տոկոսանոց արդյունքը

22:57 / 01.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մորատան վրիպեց 11-մետրանոցից. «Նապոլին» ու «Կոմոն» ոչ-ոքի գրանցեցին

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ