Logo

Սոնա Ռուբենյանի 1-ին մրցանակը, Արամ MP3-ի և YellowHeart-ի հաղթարշավը. կայացավ «Խազեր» մրցանակաբաշխությունը

Հեղինակ
Նարինե Մելիքյան
22:59 / 01.05.2025Լուրեր
Բացառիկ
null

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպած «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Հայկական մրցանակաբաշխությունների պատմության մեջ առաջին անգամ միջացառման կազմակերպմանը մասնակցել մի քանի բեմադրիչ։ Հրաչ Քեշիշյանին էին միացել Արթուր Մանուկյանն ու Նաիրե Ստեփանյանը։ Մրցանակաբաշխությունն անցկացվեց միջազգային ձևաչափով, մեկնարկեց՝ կարմիր գորգի արարողությամբ։

Մրցանակաբաշխության հատուկ հյուրը «Գրեմիի» կրկնակի մրցանակակիր, կոմպոզիտոր և պրոդյուսեր Քիթ Ուեյքլին էր։ 

Հաջորդեց բուն մրցանակաբաշխությունը: Տարբեր անվանակարգերում առաջադրված արտիստները նստած էին բեմի առջև՝ հատուկ առանձնացված տարածքում: Հաղթողներին որոշել էին ակադեմիայի անդամները։ Նրանք ստացան Նուռի հեղինակած շարժվող «Խազ» մրցանակը: Այն խորհրդանշում է տեղում չդոփելն ու անընդհատ առաջ քայլելը։ Մրցանակաբաշխության հաղորդավարներն էին Ավետ Բարսեղյանը, Արփի Գաբրիելյանը, Ներսես Ավետիսյանը և Արսեն Գրիգորյանը:

Տարվա լավագույն երգչուհի անվանակարգում ներկայացված էին Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը և Brunette-ը: Հաղթեց Սոնա Ռուբենյանը: Նրան մրցանակը հանձնեց Սիրուշոն: «Շատ հուզված եմ, բայցև շատ ուրախ: Շատ անսպասելի էր այս մրցանակը: Շնորհակալ եմ Հայկական ազգային երաժշտական ակադեմիային այս ահռելի մեծ աշխատանքի և իմ մրցանակի համար: Այն ինձ համար շատ թանկ է, քանի որ առաջին կարևոր մրցանակն է իմ կարիերայում: Շնորհակալ եմ Աստծուն, ծնողներիս, ամուսնուս, աղջկաս, ովքեր իմ ուժն են: Ես մարդ եմ, ով շատ է սիրում երգել, ով շատ է սիրում իր հայրենիքը և հողը: Այդ հողից ես ստանում եմ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու ուժ: Շատ եմ սիրում նաև այն մարդկանց, ովքեր ինձ սիրում և լսում են: Ձեր սերն անգին է», - բեմում անկեղծացավ Սոնան:

Տարվա լավագույն երգիչ անվանակարգում ներկայացված էին Արամ MP3-ն, Էրիկ Կարապետյանն ու Արամեն: Մրցանակը շնորհվեց Էրիկին: «Ե՛վ սպասելի էր, և անսպասելի: Շատ դժվար է տարիներ շարունակ դառնալ «լավագույն երգիչ» և շարունակել աշխատել նույն ոգով, որպեսզի հետագայում կարողանաս նվաճել այդ մրցանակը: Իրականում շատ հուզված եմ: Չնայած տանը շատ ունեմ «լավագույն երգիչ» մրցանակ, բայց «Խազերը» շատ կարևոր մրցանակաբաշխություն է բոլորիս համար: Շնորհակալ եմ ակադեմիայի ստեղծողներին և անդամներին աշխատանքս գնահատելու համար: Շնորհակալ եմ ընկերներիս, կնոջս և աղջկաս: Ամենակարևորը շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ միշտ հնարավորություն է տալիս աշխատելու, նման գեղեցիկ բեմերում գտնվելու և ձեր սիրո համար», - նշեց երգիչը:

Լավագույն երգ և տեսահոլովակ անվակարագում հաղթեց Արամ MP3-ն «Երևի» երգով: «Արամն ամենահետաքրքիր արտիստներից է, ում հետ միշտ կարելի է աշխատել: Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս տեսահոլովակի համար», - նշեց տեսահոլովակի ռեժիսոր Կոլյա Հայրապետյանը: Իսկ Արամ MP3-ն կատակեց՝ եթե իմանար այսքան մրցանակ է ստանալու երգը կվերնագրեր «Հաստատ», այլ ոչ «Երևի»:

Լավագույն ռոք արտիստ կամ խումբ անվանակարգում ներկայացված էին Nemra-ն, Arravis-ը և Sevagir-ը: Հաղթեց Nemra-ն: «Այս մրցանակը Հայաստանի բոլոր ռոք խմբերինն է, քանի որ շատ դժվար է մեր երկում ստեղծել և պահել ռոք խումբ», - խոստովանեց խմբի մենակատար Վանը:

Տարվա հայտնություն և Լավագույն հեղինակ-կատարող անվանակարգերում լավագույնը Yellowheart-ն էր: Լիլին ԱՄՆ-ում էր: Նրա փոխարեն մրցանակները ստացավ եղբայրը՝ Համլետ Առաքելյանը: «Ինչպես Լիլին է սիրում ասել՝ փոքրիկ Լիլին հիմա շատ հպարտ կլիներ: Թե՛ ես, թե՛ Լիլին շատ ուրախ ենք, որ հեղինակ-կատարողները ժամանակակից երաժշտական աշխարհում իսկապես կարևորվում են: Եթե մենք կարևորում ենք հեղինակ-կատարողներին, նշանակում է՝ քայլում ենք աշխարհին համընթաց», - նշեց Համլետն ու միացրեց Լիլի ձայնային հաղորդագրությունն ուղղված իր հանդիսատեսին. «Անսահման շնորհակալ եմ իմ լսարանին, քանի որ այս ամենը ձեր շնորհիվ է: Հենց դուք եք թույլ տալիս, որ երազանքներս հերթով կատարվեն: Գրկում եմ բոլորիդ, շատ պինդ»: 

«Խազեր» մրցանակաբաշխության Հատուկ մրցանակին արժանացավ Ռուբեն Մաթևոսյանը: Մաեստրոյին ամբողջ համալիրը հոտնկայս մի քանի րոպե ծափահարեց: Ռուբեն Մաթևոսյանը հուզվեց հանդիսատեսի նման ջերմ վերաբերմունքից և խոստացավ. «Ես կերգեմ մինչև կյանքիս վերջ»: 

Ներկայացնում ենք բոլոր անվանակարգերի հաղթողներին

Լավագույն երգչուհի՝ Սոնա ՌուբենյանԼավագույն երգիչ՝ Էրիկ Կարապետյան

Լավագույն երգ և տեսահոլովակ՝ Արամ MP3 - «Երևի»

Տարվա հայտնություն և լավագույն հեղինակ-կատարող՝ YellowHeart

Լավագույն հիփ-հոփ կամ R&B արտիստ կամ խումբ՝ D'Litte

Լավագույն խումբ-նախագիծ՝ PROJECT LA

Լավագույն ռոք արտիստ կամ խումբ՝ Nemra

Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն՝ Ջուզեպպե Վերդի, «Օթելլո»

Լավագույն դասական երգիչ, երգչուհի՝ Լիպարիտ Ավետիսյան

Լավագույն քավր՝ «Թող ամեն մի նոր տարի մեր սրտերը ջերմացնի», Մարտին Ուլիխանյան

Լավագույն գործիքավորում՝ «Կոմիտասական», Ավետիս Բերբերյան

Լավագույն կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան

Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում՝ «Կոմիտասական», Ավետիս Բերբերյան

Լավագույն դասական նախագիծ՝ «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»

Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ՝ Yerevan Calling


Վիկա Մարտիրոսյանը և Նանուլը


Կամո և Սեդա Սեյրանյանները


Ռոլանդ Գասպարյանը, նրա կինը՝ Գայանե Հովհաննիսյանը, և Արսեն Գրիգորյանը


D'Litte-ը


Մաշա Մնջոյանը


Մանե Գրիգորյանն ու երաժիշտ Արման Մնացականյանը


Կարինա Առուստամյանը և ամուսինը՝ Վալտերը


Գարիկ Պապոյանը


Արամեն, Աննա Թովմասյանը և Արսեն Գրիգորյանը


Արուսիկ Տիգրանյանը և ամուսինը՝ Հարութը


Արսեն Գրիգորյանը

Լուսանկարները՝ Ագնեսա Կիրակոսյանի

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

17:33 / 25.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ փուլը

00:50 / 22.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Ավինյոնից հետո հաջորդ կանգառը Էդինբուրգն է․ «Ցուրտ օր դժոխքում» և «Պանդուխտության երգը»՝ ամենահեղինակավոր թատերական փառատոնում

Բացառիկ
16:47 / 20.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Իմ և Սերգեյի հարաբերություններն իդեալական են»․ Մարիամ Շահինյան

13:41 / 20.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Հավատում եմ քո այդ լավ ձեռքին»․ որտեղ և ինչպես հանդիպեցին Սարյանն ու Մինաս Ավետիսյանը

18:30 / 19.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա. Սոֆի Մխեյան - «Տամ սեր» (տեսահոլովակ)

18:23 / 19.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը ստացավ Ադիլխան Երժանովը

17:30 / 19.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Լա Բոհեմ». Երևանի սրտում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը

13:54 / 18.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
AKNEYE-ը՝ Harmony VII-ին

11:59 / 18.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց

23:01 / 17.07.2025 • Լուրեր

Քիմ Քարդաշյանին հայկական հանրագիտարան են նվիրել

22:42 / 17.07.2025 • Լուրեր

Մահացել է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը

22:34 / 17.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Դավիթ Կիրակոսյանը «Սլավյանսկի բազարում» գրավել է երկրորդ տեղը (տեսանյութ)

13:57 / 17.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին

12:28 / 17.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը

19:20 / 13.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Եթե Նանուլին ընտրեին, չեմ կարծում՝ Վիկան ասեր՝ թող իմ երեխան չգնա». Հռիփսիմե Հակոբյանը՝ Վիկա Մարտիրոսյանի հետ չշփվելու մասին

13:47 / 13.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Ինչպես և ինչու Միքայել Հովհաննիսյանը դարձավ Նար-Դոս

18:51 / 12.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
«Ethno Colors»-ի «Քիսմեթը» կրկին YouTube-ում է (տեսանյութ)

18:32 / 12.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա. Արտեմ Վալտեր - «Նազելի, նազենի» (տեսանյութ)

18:15 / 12.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
22-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը Փանահիի՝ Կաննի «Ոսկե արմավենու» արժանացած «Մի պարզ պատահարն» է

23:35 / 11.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա. Արսեն Սաֆարյան - «Հայր իմ» (տեսանյութ)

23:15 / 11.07.2025 • Լուրեր

«Ethno Colors»-ի «Քիսմեթը» հեռացրել են YouTube-ից․ թուրք հեղինակը գումար է պահանջում

23:04 / 10.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով կբացվի ամենահեղինակավոր Լոկառնոյի կինոփառատոնը

22:40 / 10.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Աշխարհս» (տեսանյութ)

22:22 / 10.07.2025 • Լուրեր

«Ֆեստիվառ». Սարոն ելույթ կունենա Արտաշատում, Ձախ Հարութը՝ Հրազդանում

23:01 / 08.07.2025 • Լուրեր

«Հպարտ եմ, որ երակներովս քո արյունն է հոսում»․ կրտսեր Սոֆի Դևոյանը շնորհավորել է տատիկի 76-ամյակը

21:10 / 08.07.2025 • Լուրեր

«Վերվարածներից» Արբին, ընկեր Մարգոյի Վարդանիկը կամ պարզապես բոլորի սիրելի Արթուր Հակոբյանը. դերասանը տոնում է 63-ամյակը

15:28 / 08.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Անդրեի 46-ամյակը, նոր տեսահոլովակն ու Նազենիի շնորհավորանքը (տեսանյութ)

23:13 / 07.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Ջուլիանա Գրիգորյանը շրջագայել է Անդրեա Բոչելիի հետ

22:40 / 07.07.2025 • Լուրեր

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերն արդեն ընդունվում են

22:22 / 07.07.2025 • Լուրեր

«Գինոսյանական օրեր»՝ Գյումրիում

19:08 / 07.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Ելենա Վարդանյանն ու Արման Անդրիկյանը միասի՞ն են

17:23 / 07.07.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Զեմֆիրա. «Երևանը հիացրեց ինձ»

12:33 / 07.07.2025 • Լուրեր

«Երգել սկսել եմ նախքան խոսելը». Անդրեն տոնում է 46-ամյակը

23:35 / 06.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ Արամե - «Ամպերից բարձր» (տեսանյութ)

23:17 / 06.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
«Դժվար է հավատալ, որ այս ամենը իրական էր»․ Վան Նեմրա

23:26 / 05.07.2025 • Լուրեր

Մկրտիչ Արզումանյանն ավարտել է Մոսկվայի «Բարձրագույն բեմարվեստի դպրոցը»

23:01 / 05.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ D'Litte - «Աչքերիդ փալյը» (տեսանյութ)

00:45 / 05.07.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ Միհրան Ծառուկյան և Հովիկ Արշակյան - «Սրտի կաթված» (տեսանյութ)

00:17 / 05.07.2025 • Լուրեր

«Նկարահանումներից հետո Ֆրունզիկն անհետանում էր․ երբ մտերմացանք, հասկացա, որ վշտից խմում է»․ Վախթանգ Կիկաբիձե

00:11 / 04.07.2025 • Լուրեր

Թոքաբորբից մահացել է Քենեթ Քոլին

fastnews-ads-banner