Logo

10 փաստ Ջիմ Քերրիի կյանքից

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:46 / 01.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ջիմ Քերրիի մասնակցությամբ «The Mask» ֆիլմը հավաքել է 351 մլն դոլար և առաջատար եղել 25 տարի։ Հավանաբար բոլորը կհամաձայնեն, որ Չակ Ռասելի կատակերգության հանդեպ հանդիսատեսի սիրո գաղտնիքը գլխավոր դերակատար Ջիմ Քերրիի մեջ է։

Դերասանը շատ հեռուստադիտողների հիշողության մեջ տպավորվել է կատակերգություններում խաղացած դերերով։ Բայց իրականում նա մեծ աշխատանք է կատարել նաև լուրջ, դրամատիկ ֆիլմերում, օրինակ՝ «Eternal Sunshine of the Spotless Mind»-ը, «The Cable Guy»-ը կամ «The Truman Show»-ն։ Եվ, իհարկե, չմոռանանք՝ «տաղանդավոր դերասանը տաղանդավոր է ամեն ինչում»:

1. Ջիմ Քերրին փրկել է Ջենիֆեր Էնիսթոնին

«Bruce Almighty» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեսախցիկի կռունկը քիչ էր մնում ընկներ Ջենիֆեր Էնիսթոնի վրա։ Բարեբախտաբար, Քերրին այդ պահին նրա կողքին է եղել և կարողացել է արագ հեռացնել։ Ավելի ուշ Էնիսթոնն իր զուգընկերոջը հերոս է անվանել, քանի որ դժբախտ պատահարը հեշտությամբ կարող էր խլել նրա կյանքը։ 

2. 12 տարեկանում դերասանն անօթևան էր

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Jim Carrey (@jimcarrey__)

Ջիմը մեծացել է աղքատ ընտանիքում։ Նրա մայրը տառապում էր նևրոզով և, հետևաբար, չէր կարողանում աշխատել, իսկ հայրը երազում էր երաժշտի ու նկարչի կարիերայի մասին և ոգևորված չէր հաշվապահի իր պաշտոնով: Երբ Քերրիի հայրը կորցրեց աշխատանքը, ամբողջ ընտանիքը հայտնվեց փողոցում և որոշ ժամանակ ապրեց մեքենայում։ Հետագայում ապագա միլիոնատերը ստիպված է եղել դռնապան աշխատել գործարանում, որպեսզի գումար վաստակի:

3. Ջիմն ասում է, որ մանկության տարիներին իր միակ ընկերը հայելին է եղել

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Jim Carrey (@jimcarrey__)

Քերրին հիշում է, որ կարող էր փակվել իր սենյակում ու ժամեր անցկացնել հայելու առջև։ Տղան դեմքի տարբեր արտահայտություններ էր ընդունում և իրեն հիանալի դերասան պատկերացնում։ Միգուցե հենց այս մարզումներն են դարձրել ապագա աստղի դեմքի արտահայտություններն այդքան ճկուն ու վառ:

4. Քերրին իրեն տվել է 10 միլիոն դոլար հոնորար

1992 թվականին կանադացին հստակ որոշել է, որ պետք է դառնա իսկական հոլիվուդյան աստղ։ Նա ինքն իրեն «չեք» է դուրս գրել, որում նշվում էր, որ 3 տարի հետո նա կկարողանա կանխիկացնել 10 միլիոն դոլար. Քերրին կարող էր միայն երազել այդ գումարի մասին և հստակ չգիտեր, թե ինչպես է գումար վաստակելու։ Սակայն ինքնավստահությունը, տաղանդն ու աշխատասիրությունը Ջիմի երազանքն իրականություն դարձրին։ 1992 թվականին նա խաղացել է «Ace Ventura: Pet Detective» ֆիլմում, իսկ 1994 թվականին հանդիսատեսին ծիծաղեցրել «Dumb and Dumber» և «The Mask» ֆիլմերում դերերով։ Այս ֆիլմերը նախատեսված 10 միլիոն դոլարից էլ շատ եկամուտ բերեցին:

5. Հայտնի է իր էքսցենտրիկությամբ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Jim Carrey (@jimcarrey__)

Դերասանը հաճախ ապշեցնում էր հանդիսատեսին. Մալիբուի լողափով ընկերուհու լողազգեստով քայլելը, դայվինգի կոստյումով բիլիարդ խաղալը, տաքսի գնելը, շքեղ ընդունելության ժամանակ կոտրված գինու բաժակները և մեկ գուլպայով երեկույթին հայտնվելը կատակերգուի կյանքում համարվում են նորմալ երևույթներ:

6. «The Truman Show»-ն համարում է շրջադարձային իր կարիերայում

Դերասանը պնդում է, որ ֆիլմի գլխավոր հերոսն իրեն հիշեցրել է իր մասին։ Ջիմը նույնպես իրեն թակարդում էր զգում կատակերգուի կերպարի մեջ՝ փորձելով ապրել այն կյանքով, որ տվել էին իրեն իր գործակալները, պրոդյուսերները և երկրպագուները։ The Truman Show-ի սցենարը կարդալուց հետո Քերրին հասկացավ, թե ինչ է իրական ազատությունը։ Նա այլևս չէր ուզում լինել մեկ ուրիշ դերում:

7. Գրել է մանկական գիրք

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Bella (@livelifewithbella)

2013 թվականին Ջիմ Քերրին հրատարակել է «Որպես Ռոլանդ Ռոլս» հեքիաթը։ Սա փոխաբերական պատմություն է վախեցած Ռոլանդ ալիքի մասին, որը վախենում է մեռնել՝ գլորվելով դեպի լողափ, բայց աստիճանաբար գիտակցում է իրեն որպես մեծ օվկիանոսի մաս:

8. Պատրաստել է տեսահոլովակ Էմմա Սթոունին ուղղված սիրո հայտարարությամբ

Դերասանը պատմել է, որ եթե ավելի երիտասարդ լիներ, կամուսնանար Էմմայի հետ։ Նա պատկերացնում էր, թե ինչպիսին է լինելու նրանց համատեղ կյանքը։ Սթոունին հուզել է Քերրիի խոստովանության տեսանյութը, և նա գրել է, որ շոյված է դերասանի խոսքերից։

9. Արվեստով բուժել է կոտրված սիրտը

2010 թվականին Ջիմ Քերրին դժվարությամբ բաժանվեց Ջենի Մաքքարթիի սիրուց։ Դերասանի համար փրկությունը նկարչության հանդեպ կիրքն էր. նա սկսեց իր զգացմունքներն արտահայտել մեծ կտավների վրա։ Թերապիայի այս ոչ ստանդարտ մեթոդի մասին կանադացին խոսել է «Ինձ գույն է պետք» վավերագրական ֆիլմում։ Այդ փորձից հետո Ջիմը չի հրաժարվել նկարելուց, այլ անցել է թեմատիկ ծաղրանկարների, որոնք հաճախ է հրապարակում Twitter-ի իր էջում։

10. Տարիներ շարունակ պայքարել է դեպրեսիայի դեմ

Քերրին ժպիտ է պարգևել միլիոնավոր հեռուստադիտողների, սակայն, ցավոք, դերասանն ինքը երկար ժամանակ տառապում էր դեպրեսիվ խանգարումից։ Նա խոստովանել է, որ մռայլ մտքերը սկսել են իրեն այցելել դեռ 90-ականներին և չեն հեռացել նույնիսկ իր կարիերայի գագաթնակետին հասնելուց հետո։ 2015 թվականին նրա ընկերուհու ողբերգական մահը միայն վատթարացրել է դերասանի վիճակը։ Այժմ կանադացին պնդում է, որ իրեն ավելի լավ է զգում. «Ես հասկացա, որ ցանկացած անձրև վաղ թե ուշ ավարտվում է, և ուրիշ ոչինչ չի կարող ինձ տանել դեպի հատակը»։

Բոնուս. Միշել Գոնդրին նկարահանել է սերիալ, որը ցույց է տալիս իրական Ջիմ Քերրիին

«Kidding» սերիալում հանդես գալը դերասանի, թերևս, ամենաուժեղ դերն էր։ Մանկական տիկնիկային շոուի հաղորդավարի մասին այս կատակերգական դրաման լի է անձնական ողբերգությամբ, տխրությամբ, բայց նաև լույսով և ապագայի հույսով: 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:59 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Նոյերը միայն մեկ դեպքում կվերադառնա Գերմանիայի հավաքական

00:29 / 09.10.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Քրիս Ջոնսի արդյունավետ խաղը Եվրալիգայում

23:52 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Հարի Քեյնը բաց կթողնի Ուելսի դեմ հանդիպումը

Պաշտոնական
23:24 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. Ջերարդը կարող է վերադառնալ «Ռեյնջերս»

22:57 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Եվրո-2026. Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

22:22 / 08.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սերժիու Կոնսեյսաուն` «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
21:56 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Եգիպտոսի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

21:19 / 08.10.2025 • Ծանրամարտ

Ծանրամարտի ԱԱ. Աննա Ամրոյանի արդյունքը

20:56 / 08.10.2025 • Շախմատ

ԵԱ. Հայաստանի հավաքականների ոչ-ոքիները

20:20 / 08.10.2025 • Ֆուտբոլ

L’Équipe. Օտամենդին բաց կթողնի ԱԱ-2026-ի առաջին հանդիպումը

19:56 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռիշարլիսոնը կարիերայի շարունակության առաջարկ է ստացել

19:22 / 08.10.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Հաուսենի ապաքինման ժամկետը

18:31 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Դեշամը «խայթել» է Կոմանին. «Ինչպե՞ս են արձակուրդները»

18:05 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Օլիսեի՝ «Բավարիայում» մնալը պայմանավորված է Սալահի ապագայով

17:31 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Սքոուլզ. «Տոնալին լավագույն կիսապաշտպանն է ԱՊԼ-ում, նա Ռայսից էլ լավն է»

17:10 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է

16:49 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ֆլիկը որոշել է՝ ով է լինելու թիմի նոր հարձակվողը

16:31 / 08.10.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. Նեյմարի սենսացիոն տեղափոխությունն Ա Սերիա ձախողվել է

15:57 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ինչպես է Մբապեի աստղային վերելքն ազդել ընտանիքի վրա

15:45 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Պալմերը Cold բառն իր բրենդն է դարձրել

15:21 / 08.10.2025 • Ֆուտբոլ

«Օծանելիք ես ցանելու և գնալու ես ԱԱ-2026-ին, իսկ ես այստեղ եմ՝ խրամատներում». Գատուզոն՝ Կանավարոյին

14:54 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդու. «Ընտանիքս խորհուրդ է տալիս ավարտել կարիերաս»

14:34 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Հաուսենը հեռացել է Իսպանիայի հավաքականի ճամբարից

Պաշտոնական
13:51 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Չեֆերինը զգուշացնում է. «Մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ»

13:18 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Կազեմիրո. «Ազգանունս միշտ սխալ է գրված եղել մարզաշապիկիս»

12:43 / 08.10.2025 • Ֆուտբոլ

«Իր սերնդի լավագույն հարձակվողը». Տուխելը գովաբանել է Քեյնին

12:12 / 08.10.2025 • Ֆուտբոլ

ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին

Պաշտոնական
11:45 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ալ Իթիհադը» նոր գլխավոր մարզիչ կունենա

11:26 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ջերարդը՝ Տրենտի մասին. «Ես այդպես չէի վարվի»

10:22 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Իսպանիայի Սուպերգավաթի ժամանակացույցը

Պաշտոնական
00:39 / 08.10.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնային» կրկին թույլ չեն տվել վերադառնալ «Կամպ Նոու»

Պաշտոնական
00:18 / 08.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Բարսեղյանը, Թիկնիզյանը, Բիչախչյանը, Ռանոսն ու Միրանյանը միացել են հավաքականին

23:56 / 07.10.2025 • Խառը մենամարտեր

Քոնոր Մաքգրեգորը որակազրկվել է 18 ամսով

Պաշտոնական
23:19 / 07.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Արսենալն» ու Ռայան համաձայնության են հասել

22:52 / 07.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Աթլետիկոն» նոր մարզական տնօրեն ունի

Պաշտոնական
22:22 / 07.10.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
Mix Fight 58. Հաստատվել է ևս մի քանի մենամարտ

21:57 / 07.10.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ջոկովիչը գերազանցել է Ֆեդերերի տպավորիչ ռեկորդը

21:21 / 07.10.2025 • Ֆուտբոլ

Marca. Յամալը կարող է շարք վերադառնալ նախատեսվածից շուտ

20:57 / 07.10.2025 • Շախմատ

ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի գրանցեց, կանայք պարտվեցին

20:27 / 07.10.2025 • Ծանրամարտ

Ծանրամարտի ԱԱ. Սուրեն Գրիգորյանն ու Անդրանիկ Կարապետյանը երկամարտի արդյունք չգրանցեցին

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ