Logo

3 տարօրինակ ու սարսափ հեքիաթ, որ չեք կարդացել

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 07.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
3 հեքիաթ - 3 տարօրինակ ու սարսափ հեքիաթ, որ չեք կարդացել

Լինում է, չի լինում մի քանի տարօրինակ, սարսափ ու անտրամաբանական հեքիաթ է լինում:

Արևը, Լուսինն ու Թալիան 

1634թ.-ին թողարկված այս իտալական հեքիաթը «Քնած գեղեցկուհին» հեքիաթի նախնական տարբերակն է, որի հեղինակն է Ջամբատիստա Բազիլը: Պատմությունը հետևյալն է՝ Թալիան հարուստ լորդի դուստրն է, որը վնասվում է ճախարակով աշխատելիս ու գիտակցությունը կորցնում: Կարծելով, որ մահացած է, բայց չկարողանալով թաղել նրան, Թալիայի հայրը նրան մի գյուղական տնակում է պահում: Մի օր այդտեղով անցնող մի թագավոր տեսնում է նրան, բռնաբարում, չնայած իտալերեն այս ամենն ավելի մեղմ ու «սիրաշատ» է ներկայացված, և հեռանում: Դեռ անգիտակից վիճակում գտնվող Թալիան երկու երեխա է ունենում: Երբ որոշ ժամանակ անց Թալիան արթնանում է, իր երեխաներին Արև ու Լուսին է անվանում և նրանց հետ շարունակում ապրել այդ տնակում: Թագավորը վերադառնում է և տեսնում, որ Թալիան արթուն է և որ նրանք երկու երեխա ունեն, սակայն արքան արդեն ամուսնացած է: Երբ մի անգամ երազում նա կանչում է Թալիայի ու երեխաների անունները, նրա կինը՝ թագուհին, լսում է ու հրամայում երեխաներին սպանել, նրանց մսից ճաշ պատրաստել ու կերակրել արքային: Սակայն խոհարարը չի սպանում երեխաներին ու թաքցնում է նրանց: Թագուհին այնուհետև որոշում է այրել Թալիային, սակայն արքան միջամտում է, այրում է իր կնոջը ու սկսում ապրել Թալիայի ու իրենց երեխաների հետ:

Գիհին

Գրիմ եղբայրների գրի առած այս հեքիաթի վերնագիրը բարի է թվում, սակայն պետք չէ խաբվել: Տարօրինակ հեքիաթը հետևյալն է՝ մի հարուստ զույգ երազում է երեխա ունենալ և մի օր լույս աշխարհ է գալիս «ձյան պես սպիտակ ու խնձորի պես կարմիր» իրենց որդին: Մայրը մահանում է ուրախությունից: Ամուսինը նրան թաղում է տան մոտ գտնվող մի գիհիի տակ: Որոշ ժամանակ անց նա ամուսնանում է մի կնոջ հետ, որը Մարլինչեն անունով մի դուստր ունի:

Նոր կինը սիրում է ամուսնուն, բայց ատում է խորթ որդուն: Մի օր նա տան սենյակներից մեկում խնձորներ է լցնում և երբ խորթ որդին կռանում է, որ մեկը վերցնի, խորթ մայրը կտրում է նրա գլուխը: Այնուհետև նա գլուխն ամրացնում է մարմնին ու դնում դրսում՝ մի աթոռի վրա, ձեռքին էլ՝ խնձոր: Երբ խորթ քույրը տեսնում է եղբորը խնձոր է խնդրում, սակայն պատասխան չստանալուց հետո ականջը քաշում է, ինչի արդյունքում տղայի գլուխն ընկնում է ուսերից: Աղջիկը լաց է լինում մինչդեռ մայրը մասնատում է տղայի մարմինն ու ապուր պատրաստում՝ մատուցելով այն ամուսնուն և ասլեով, որ որդին գնացել է իր քեռու տուն: Տղայի անտեղյակ հայրն ուտում է որդու մսով պատրաստած ճաշն ու ասում, որ «շատ համեղ է»: Խորթ մայրն այնուհետև մնացած ոսկորները թաղում է գիհիի ծառի տակ: Որոշ ժամանակ անց խորթ մայրը դուրս է գալիս մաքուր օդ շնչելու, սակայն մի թռչուն նրա գլխին ջրաղացքար է գցում ու միանգամից սպանում նրան: Ծխի ու կրակի միջից դուրս է գալիս մահացած որդին, որը, պարզվում է, այդ նույն թռչունն էր: Գրկելով խորթ քրոջն ու հորը, նրանք մտնում են տուն ու նախաճաշում: Եվ վերջ:

Կռնատ Պենտան

Մի արքայի կինը մահանում է և արքան սիրահարվում է իր քրոջը. Գահերի խա՞ղը: Ո՛չ, որովհետև Պենտան հրաժարվում է ամուսնանալ եղբոր հետ: Արքան, որն ամենից շատ սիրահարված է լինում քրոջ ձեռքերին, հրամայում է կտրել դրանք ու քրոջն արկղի մեջ դրած նետել ծովը: Մեկ այլ թագավոր գտնում է Պետրային ու նրան իր թագուհին դարձնում: Երբ Պենտայի ամուսինը գնում է ճանապարհորդության, աղջիկը երեխա է լույս աշխարհ բերում: Թագավորության չար կանանցից մեկը նամակ է ուղարկում թագավորին՝ ասելով, որ Պենտան շուն է լույս աշխարհ բերել: Այնուհետև նա թագավորի անունից կեղծ նամակ է գրում ու հրամայում այրել Պենտային ու երեխային, սակայն նրանք կարողանում են փախչել ու հայտվում են մի թագավորությունում, որտեղ արքան կախարդ է: Կախարդ արքան նրան մնալու տեղ է տալիս և խոստանում պարգևատրել այն մարդուն, որը կկարողանա իրեն աշխարհի ամենատխուր պատմությունը պատմել:

Միևնույն ժամանակ թագավորը վերադառնում է տուն, հասկանում, որ իրեն խաբել են ու այրում խաբեբային: Այնուհետև արքան Պենտայի եղբոր հետ գնում է կախարդի թագավորություն: Նրանք երկուսն էլ պատմում են իրենց պատմությունները և կախարդ արքան որոշում է, որ Պենտայի ամուսնու պատմությունն ամենատխուրն է: Այսպես նա ցույց է տալիս թագավորին Պենտայի ու իր որդու տեղը և որոշում, որ այսուհետ նրանք իր ժառանգներն են լինելու:

Երկնքից ընկնո՞ւմ է 3 խնձոր… դժվար է ասել այս երեք հեքիաթների դեպքում: 

Կարդացեք նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

22:30 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բորուսիան» 8 գոլ խփեց նախամրցաշրջանային առաջին ընկերական խաղում

21:56 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Կանանց ՉԼ. «Փյունիկ-աղջիկների» մրցակիցը որակավորման առաջին փուլի եզրափակիչում

21:28 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոնալդուի գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը Ֆելիքսի նորամուտի խաղում

20:56 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Լիվերպուլը» պայմանագիր է համաձայնեցրել Իսակի հետ

20:26 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Էդգար Մովսեսյանը կարիերան կշարունակի Կիպրոսում

Պաշտոնական
19:54 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հեռացավ «Վուլվերհեմփթոնից»

Պաշտոնական
19:21 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ

Պաշտոնական
18:46 / 30.07.2025 • Ձմեռային մարզաձևեր

Կրկնակի Օլիմպիական չեմպիոն Լաուրա Դալմայերը մահացել է Պակիստանի լեռներում

18:28 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը գոլը տոնել է Ռեշֆորդի ոճով

17:57 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նյուքասլը» պարտվել է Հարավային Կորեայի առաջնության աստղերի թիմին

17:00 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վիրցի գոլը նպաստել է «Լիվերպուլի» հաղթանակին

16:27 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բենիկ Հովհաննիսյանը վերադարձել է «Վան»

Պաշտոնական
15:52 / 30.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Լևոն Արոնյանը Esports World Cup 2025 շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

15:13 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Օտուբանջոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին

14:43 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Կանանց ՉԼ. «Փյունիկ-աղջիկներ»-ը հաղթել է բուլղարական «Սոֆիային»

14:10 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Գրանիտ Ջական վերադարձավ Անգլիայի Պրեմիեր լիգա

Պաշտոնական
13:29 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յուսուֆ Օտուբանջոն հեռացել է «Փյունիկից» և միացել ուզբեկական ակումբի

Պաշտոնական
13:12 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք»

13:06 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Համբարձումյան. «Ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի համար»

12:50 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Բրազիլական ակումբը 22 մլն եվրոյով ձեռք է բերել «Աթլետիկոյի» վինգերին

Պաշտոնական
12:40 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
12:12 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ռունիի որդին գոլը տոնել է «Արսենալի» նորեկի ոճով

11:47 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

11:12 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

10:42 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» նախախաղային մարզում է անցկացրել Բուդապեշտում

10:02 / 30.07.2025 • Ֆուտբոլ

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

00:55 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» և Բարսեղյանի «Սլովանը» հաջորդ փուլում են

00:28 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ալ Նասրը» Ֆելիքսին 2,5 անգամ բարձր աշխատավարձ կվճարի, քան «Չելսին»

23:54 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Ինտերը» խոշոր առաջարկ է արել «Ատալանտային»

23:20 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ման. Սիթին» 31 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

Պաշտոնական
22:36 / 29.07.2025 • Թենիս

Տորոնտո. Խաչանովի հաղթական մեկնարկը

22:08 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի MLS-ում

21:36 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կիլիան Մբապեն հանդես կգա «10» համարով

Պաշտոնական
21:19 / 29.07.2025 • Թենիս

Տորոնտո. Խաչանով - Ֆիկովիչ մրցախաղը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում է

20:57 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. Ղազախստանի չեմպիոնը քամբեք արեց առաջին խաղից հետո ու հաջորդ փուլում է

20:20 / 29.07.2025 • Ըմբշամարտ

Ջանես Նազարյանը` Մ17 ԱԱ-ի ոսկե մեդալակիր

19:54 / 29.07.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Հովհաննես Մարգարյանն աշխարհի ռեկորդով դարձավ Եվրոպայի չեմպիոն

19:20 / 29.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանից» հեռացած դարպասապահը տեղափոխվել է «Ռոմա»

Պաշտոնական
18:58 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

18:25 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Լա լիգայի ակումբը ձեռք է բերել «Ինտերի» կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ