Այսօր Լեդի Գագայի ծննդյան օրն է։ Հոլիվուդյան դերասանուհի, երգչուհի և մոդելավորող Լեդի Գագան հայտնի դարձավ ոչ միայն իր անհերքելի տաղանդի, այլև հանրությանը ցնցելու շնորհիվ։ Նա մեկ անգամ չէ, որ ցնցել է հանդիսատեսին իր «չարաճճիություններով»:
Լեդի Գագայի իսկական անունը Ստեֆանի Անջելինա Ջերմանոտա է: Ծնվել է 1986 թվականի մարտի 28-ին՝ Նյու Յորքում: Բեմական կեղծանունն ընտրվել է՝ ոգեշնչվելով Ֆրեդի Մերկուրիի լեգենդար խմբի «Radio Ga ga» երգից։
Հետաքրքիր փաստեր Լեդի Գագայի մասին․
1. Չնայած տարբեր ոլորտներում ունեցած հաջողություններին՝ Լեդի Գագան իրեն առաջին հերթին երգչուհի է համարում։
2. Նա իտալական արմատներ ունի:
3. Լեդի Գագան սիրում է ռոք երաժշտություն։ Նրա ընկերներից են, օրինակ, ֆիննական Children of Bodom մետալ խմբի երաժիշտները։ Նրանք նույնիսկ ձայնագրել են նրա «Alejandro» երգի քավր տարբերակը:
4. Տեսահոլովակներում երգչուհու հասակը երկարացնում են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ։ Նա մշտապես բարձրակրունկներ է կրում։ Լեդի Գագայի հասակը 155 սանտիմետր է։
5. Նա նաև դաշնամուր նվագել է սովորել, իսկ նրա ուսուցիչը ստրիպ-ակումբի պարուհի է եղել:
6. Լեդի Գագայի առաջին երգը ձայնագրելու համար պահանջվել է ընդամենը 15 րոպե։
7. Դպրոցում ապագա աստղը հաճախ է ենթարկվել բռնության և նույնիսկ աղբամանի մեջ է հայտնվել:
8. Լեդի Գագան պնդում է, որ ինքը ոչ թե մեկ, այլ երկու հոգի ունի՝ սեփականը և մորաքրոջ հոգին, որը մահացել է իր ծնվելուց առաջ։
9. Երգչուհին շատ սնահավատ է. նա խոստովանել է, որ հավատում է չար աչքին և ուրվականներին:
10. Աստղի սիրելի խոհանոցն իտալականն է։ Ըստ երեւույթին՝ նրա ծագումն ազդում է.
11. Լեդի Գագան սիրում է պատրաստել իր և իր սիրելիների համար։
12. 18 տարեկանում Լեդի Գագան որոշ ժամանակ մերկապարուհի է աշխատել։
13. Ձախլիկ է։ Դա կարելի է տեսնել նրա որոշ տեսահոլովակներում, ինչպես նաև այն ֆիլմերում, որտեղ նա խաղում է։
14. Մանուկ հասակում Լեդի Գագան սովորել է Փերիս Հիլթոնի հետ նույն դպրոցում, որը շատ հեղինակավոր էր։ Նրա ընտանիքը հարուստ չէր, և նա ամեն ինչ անում էր իր կրթության գումարը վճարելու համար։
15. Լեդի Գագան իր ամբողջ մարմնի վրա բազմաթիվ դաջվածքներ ունի։
16. Նա ոչ միայն երգեր է երգում, այլև գրում է։ Ժամանակին նա որպես կոմպոզիտոր է հանդես եկել Բրիթնի Սփիրսի համար:
17. Լեդի Գագան առանց դիմահարդարման երբեք ոչ մի տեղ չի գնում։
18. Նրա սիրելի սերիալն է «Սեքսը մեծ քաղաքում»-ը:
19. Հայտնի «Born this way» երգը Լեդի Գագան գրել է ինքնուրույն՝ լինելով հարբած վիճակում և դրա վրա ծախսելով ընդամենը տասը րոպե։
20. Մի անգամ նրա համերգային շրջագայությունը տևել է գրեթե վեց ամիս: Ավելի ճիշտ՝ 150 օր։
21. Երկար հյուրախաղերի ժամանակ հոգնածության պատճառով Լեդի Գագան ելույթի ժամանակ մի քանի անգամ բեմում ուշագնաց է եղել։
22. Լեդի Գագան բազմիցս հայտարարել է, որ մտադիր է իր կյանքը նվիրել արվեստին, այլ ոչ թե ընտանեկան գործերին։
23. Վաղ երիտասարդ տարիներին նա մեկ անգամ չէ, որ փախել է տնից։
24. Երգչուհին չորս անգամ մնացել է առանց փողի և փաստացի սնանկացել, բայց ամեն անգամ նրան հաջողվել է ջրի երեսին մնալ և շտկել իրավիճակը։
25. Մի անգամ նա հայտարարել է, որ եթե ինքը կենդանի լիներ, ապա միաեղջյուր կլիներ:
26. Մամուլը Լեդի Գագային համեմատել է Քրիստինա Ագիլերայի հետ, սակայն վերջինս դրանից չի ոգևորվել՝ բավականին սուր խոսելով իր մրցակցի մասին։
27. Լեդի Գագան ակտիվորեն ներգրավված է ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գործունեության մեջ։
28. Մի անգամ նա ներկայացել է MTV-ի միջոցառմանը հում մսից պատրաստված զգեստով:
29. 2010 թվականին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո նա իր համերգներից մեկի հասույթը նվիրաբերել է տուժածներին։ Գումարը գերազանցել է կես միլիոն դոլարը։
30. Լեդի Գագան իր կուռքն է համարում Դոնաթելլա Վերսաչեին և Ջոն Լենոնին։
31. Նա երբեք չի արձագանքում իր հասցեին հնչող քննադատություններին՝ պնդելով, որ դա չպետք է անի ոչ մի հանրային անձ:
32. Ըստ Լեդի Գագայի՝ նորաձևությունն ու երաժշտությունը անքակտելիորեն կապված են։ Ուստի նրա բոլոր կատարումները վերածվում են իրական շոուների։
33. Մի անգամ նա խոստովանել է, որ իրեն գրավում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին։
34. Լեդի Գագան ինքն է հորինում իր անհավանական հանդերձները. նա հորինում է, նկարում, հետո պատվերը տալիս ատելիեին, որտեղ կարում են այն, ինչ ուզում է։