Logo

9 խաղ առանց հաղթանակի, ևս 4 նորեկ հավաքականում. Հայաստան - Կիպրոս խաղը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:41 / 29.03.2023Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած ընկերական առաջին խաղում գոլառատ ոչ-ոքի (2-2) գրանցեց Կիպրոսի հավաքականի հետ: 

VNews-ը Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականները 3-րդ անգամ մրցեցին Երևանում: 2-րդ անգամ խաղն ավարտվեց ոչ-ոքի: Առաջին ոչ-ոքին գրանցվել էր 1994թ. հոկտեմբերի 8-ին «Հրազդան» ստադիոնում կայացած Եվրո-1996-ի ընտրական մրցաշարի 2-րդ տուրի խաղում, որում դարպասներն անառիկ էին մնացել: 2017թ. նոյեմբերի 13-ին «Հանրապետական» ստադիոնում կայացած երևանյան մյուս խաղում տանտերերը հաղթել էին 3-2 հաշվով: 

2. Մրցակցի դաշտում անցկացրած 4 խաղերում էլ Հայաստանի հավաքականը պարտվել է կիպրոսցիներին: Դրանցից առաջինը Եվրո-1996-ի ընտրական հանդիպումն էր, մյուս 3 խաղերն ընկերական էին: Ընդհանուր առմամբ մրցակիցների միջև կայացած 7 հանդիպումներից միայն մեկում է Հայաստանի հավաքականը հաղթել կիպրոսցիներին, երկու խաղում գրանցվել է ոչ-ոքի, 4 խաղում հաղթել է մրցակիցը: Հայաստանի հավաքականը խփել է 8 գոլ, բաց է թողել 14 գնդակ:

3. Հայաստանի հավաքականին կրկին չհաջողվեց ընդհատել առանց հաղթանակների խաղերի շարքը: Արդեն 9-րդ խաղն է, որ հավաքականի ֆուտբոլիստները չեն վայելում հաղթանակի բերկրանքը: Դրանցից 7-ում հավաքականը պարտվել է, 2 անգամ խաղն ավարտել է միևնույն 2-2 հաշվով: Նախորդ ոչ-ոքին գրանցվել էր անցյալ տարվա նոյեմբերի 16-ին Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ Կոսովոյի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղում: 

Հայաստանի հավաքականի պատմության մեջ առանց հաղթանակների խաղերի ամենաերկար շարքը գրանցվել է 2014թ. մայիսի 31-ից մինչև 2016թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում անցկացրած 14 հանդիպումներից 3-ում գրանցվել էր ոչ-ոքի, 11-ում հավաքականը պարտվել էր:

Վերջին հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել է անցյալ տարվա հունիսի 4-ին՝ Ազգերի լիգայի մրցաշարում սեփական դաշտում Խոակին Կապառոսի գլխավորությամբ նվազագույն հաշվով պարտության մատնելով իռլանդացիներին:

4. Կիպրոսցիների հետ մրցավեճը սեփական դաշտում Հայաստանի հավաքականի անցկացրած ընկերական 21-րդ հանդիպումն էր, որում 5-րդ ոչ-ոքին գրանցվեց: Հայաստանի հավաքականը 11 անգամ հաղթել է, 5 խաղում՝ պարտվել: Հավաքականի ֆուտբոլիստները 33 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 22 գնդակ: 

Ընկերական նախորդ հանդիպումը Երևանում կայացել է անցյալ տարվա մարտի 24-ին Չեռնոգորիայի հավաքականի հետ: Հանդիպման ելքը վճռել է Վահան Բիչախչյանի խփած միակ գոլը:

5. Հայաստանի հավաքականն ընկերական 82-րդ հանդիպումն անցկացրեց՝ գրանցելով 18-րդ ոչ-ոքին: Մնացած խաղերից 25-ում հավաքականը հաղթել է, 39-ում՝ պարտվել, խփել է 90 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 146 գնդակ: Ընկերական նախորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացրել էր անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Տիրանայում՝ Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ 0-2 հաշվով զիջելով ալբանացիներին:

6. Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանն ու Վարազդատ Հարոյանը 2-րդ հանդիպումն անցկացրին Կիպրոսի հավաքականի դեմ: Նրանք հավաքականի կազմում մասնակցել էին նաև 2017թ. նոյեմբերի 13-ին Երևանում անցկացված ընկերական խաղին: Ընդ որում Հարոյանը գոլի հեղինակ էր դարձել: Առավել հաճախ՝ 4 անգամ Կիպրոսի հավաքականի հետ կայացած հանդիպումներին մասնակցել է Սարգիս Հովսեփյանը:

7. Վարազդատ Հարոյանը 16-րդ անգամ հավաքականի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ և այդ ցուցանիշով հավասարվեց Արամայիս Տոնոյանին: Հարոյանն առաջին անգամ ավագի թևկապը կրել է 2020թ. սեպտեմբերի 5-ին Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայացած Ազգերի լիգայի խաղում: Առավել հաճախ՝ 74 անգամ ավագի թևկապով իր խաղընկերներին խաղադաշտ է դուրս բերել Սարգիս Հովսեփյանը: Հենրիխ Մխիթարյանն ավագի պարտականությունները կատարել է 44 խաղում:

8. Կիպրոսցիների հետ հանդիպմանը մասնակցած 17 ֆուտբոլիստների միջինը տարիքը 24,2 էր: Ամենատարեցը 32-ամյա դարպասապահ Ստանիսլավ Բուչնևն էր, ամենաերիտասարդը՝ 18-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը: Վերջինս Թուրքիայի հետ խաղում դարձել էր հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Կրասնոդար-2-ի» պաշտպանը հավաքականում նորամուտը նշել էր 18 տարեկան 228 օրականում:

9. Էրիկ Փիլոյանը, Երջանիկ Ղուբասարյանը, Դավիդ Դավիդյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը նշեցին Հայաստանի ազգային հավաքականում: Ալեքսանդր Պետրակովի օրոք հավաքականում արդեն 7 նորեկներ են խաղացել: Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ մրցավեճում բացի Գեորգի Հարությունյանից, հավաքականում առաջին խաղն էին անցկացրել նաև Նաիր Տիկնիզյանը և Ուգոչուկվու Իվուն: Ընդհանուր առմամբ հավաքականի անցկացրած 241 հանդիպումներում խաղադաշտ են դուրս եկել 234 ֆուտբոլիստներ:

10. Կիպրոսցիների հետ մրցավեճում Հայաստանի հավաքականի կազմում ամենափորձառուն Կամո Հովհաննիսյանն էր, որը 75-րդ խաղն անցկացրեց: Հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում Կամոն շրջանցեց Ռոբերտ Արզումանյանին՝ եզրափակելով լավագույն հնգյակը: Նույնքան խաղի է մասնակցել նաև Գևորգ Ղազարյանը: Իսկ առաջատար եռյակում են Սարգիս Հովսեփյանը (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանն (95) ու Ռոման Բերեզովսկին (94):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

21:32 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նիդերլանդների հավաքականի դարպասապահը տեղափոխվեց «Բայեր»

Պաշտոնական
20:59 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի Մ21 հավաքականը բաց թողեց հաղթանակը 10 հոգով մնացած Կիպրոսի դեմ խաղում

20:20 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. Էռնանդեսը կարող է վերադառնալ «Աթլետիկո»

19:58 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ինտերը» հաստատեց. Սիմոնե Ինձագին հեռանում է

Պաշտոնական
19:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բրենթֆորդը» ձեռք բերեց «Լիվերպուլի» դարպասապահին

Պաշտոնական
19:24 / 03.06.2025 • Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը հեռացել է ակումբից

Պաշտոնական
18:59 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ինձագին հեռանում է «Ինտերից»

18:11 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Մ21. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում

17:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Ռաֆայել Նազարյանը հեռացել է «Շիրակից»

17:41 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Փոխվել է 11-մետրանոցի ժամանակ 2 հպման կանոնը

Պաշտոնական
16:59 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Նարեկ Հովհաննիսյանը մոտ է արտերկիր տեղափոխվելուն

16:14 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Գավի. «Նա աշխարհի լավագույն մարզիչն է»

15:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

«Վստահեք ինձ». «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ

15:41 / 03.06.2025 • Այլ մարզաձևեր

fastnews-video-icon
Ֆասթեքսը սպորտի ֆեդերացիաներին տրամադրել է 276 միլիոն դրամ

14:56 / 03.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Չելսին» ստիպված կլինի գումար վճարել Սանչոյի հետ համաձայնության չգալու համար

14:31 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Տուլիպան՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
13:50 / 03.06.2025 • Ֆուտբոլ

«Աթլետիկոն» ու թիմի ավագը նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
13:26 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Լամին Յամալ. «Անհնար է, որ երբևէ խաղամ «Ռեալում»»

12:58 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ֆեռնանդեշը մերժել է «Ալ Հիլալի» խելահեղ առաջարկը

12:21 / 03.06.2025 • Բասկետբոլ

Ով և ինչու է Նիկոլա Յոկիչին անվանել «Ջոկեր»

11:46 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բայերը» մերժեց 117 միլիոն եվրո առաջարկը

11:33 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Եղբոր հետքերով. Ջոբ Բելինգհեմը որոշել է տեղափոխվել Գերմանիա

10:56 / 03.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Մբեմոն որոշել է կարիերան շարունակել մանկունիական գրանդում

10:22 / 03.06.2025 • Թենիս

Ընդամենը 2 ժամ. Ջոկովիչի ու Սիների հանդիպումների արդյունքը

00:58 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լեհաստանի հավաքականի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը տեղափոխվել է «Ալ Դուհայլ»

Պաշտոնական
00:33 / 03.06.2025 • Բասկետբոլ

Քրիս Ջոնսի 13 միավորը. «Վալենսիան» քառորդ եզրափակիչի առաջին խաղում հաղթել է

00:13 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Պեպե Ռեյնան` «Վիլյառեալի» Մ19 թիմի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
23:55 / 02.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Ալ Հիլալն» Ինձագիի հարցում լավատեսորեն է տրամադրված

23:31 / 02.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սպորտինգի» ռեկորդակիր ֆուտբոլիստ Դարիու Էսուգուն կարիերան կշարունակի «Չելսիում»

Պաշտոնական
22:43 / 02.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ցրվենա Զվեզդան» համաձայնեցրել է Թիկնիզյանի տրանսֆերը

22:22 / 02.06.2025 • Ըմբշամարտ

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

21:52 / 02.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի Մ21 հավաքականի մարզումն ու ֆուտբոլիստների ճեպազրույցները

21:20 / 02.06.2025 • Ըմբշամարտ

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հաղթել է CAUSA-2025-ում

20:37 / 02.06.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
6 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Բենուր Փաշայանի անվան 6-րդ հուշամրցաշարին

20:21 / 02.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի հավաքականի՝ տիտղոս նվաճած ֆուտբոլիստները պարգևատրվել են

19:41 / 02.06.2025 • Մարմնամարզություն

ԵԱ. Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

19:20 / 02.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
17-ամյա Անտոնի Սարդարյանը պայմանագիր է ստորագրել «Յան Ռեգենսբուրգի» հետ

Պաշտոնական
18:45 / 02.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մաուրիցիո Սարին վերադարձավ «Լացիո»

Պաշտոնական
18:22 / 02.06.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ռոլան Գարոս». Աշխարհի 361-րդ ռակետը սենսացիոն հաղթանակով քառորդ եզրափակիչում է

17:55 / 02.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Աթլետիկոն» ու Գրիզմանը նոր պայմանագիր են ստորագրել

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ