Մադրիդի «Աթլետիկոն» և հարձակվող Անտուան Գրիզմանը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։
34-ամյա Գրիզմանն «Աթլետիկո» է վերադարձել 2021թ. օգոստոսին։ Նա «Ռոխիբլանկոսում» հանդես է եկել նաև 2014-19թթ։ Հարձակվողը մադրիդյան գրանդում 442 խաղում 197 գոլ է խփել, կատարել 93 ասիստ։ Նա ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է։