«Լացիոյի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրիցիո Սարին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։
66-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Մարկո Բարինիին՝ հռոմեական ակումբ վերադառնալով մեկ տարի անց։ Նա «Բիանկոչելեստեն» մարզել է նաև 2021-24 թվականներին։ «Լացիոն» Սարիի գլխավորությամբ 137 խաղում 65 հաղթանակ է տարել, գրանցել 30 ոչ-ոքի, կրել 42 պարտություն։