Աշխարհի 361-րդ ռակետ Լոյիս Բուասոնը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ։
Ֆրանսիացի թենիսիստուհին 1/8 եզրափակիչում 3-6, 6-4, 6-4 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել աշխարհի երրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլայի (ԱՄՆ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 2 ժամ 42 րոպե։
22-ամյա թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի Միրա Անդրեևան (Ռուսաստան, 6-րդ ռակետ)։
Բուասոնը WTA-ի դասակարգման աղյուսակում արդեն վաստակել է 430 միավոր և հաջորդ թարմացումից հետո դիրքը կբարելավի միանգամից 241 տեղով ու կդառնա աշխարհի 120-րդ ռակետը։ Նա կարիերայում առաջին անգամ է մասնակցում «Մեծ սաղավարտի» մրցաշարի։