Logo

Ալիս Մանրո. Կյանքի սիրույն [հատված «Ամունդսեն» պատվածքից]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 06.03.2019ՄՇԱԿՈՒՅԹ
978 9939 68 458 1B 1 - Ալիս Մանրո. Կյանքի սիրույն [հատված «Ամունդսեն» պատվածքից]

Սպասասրահում ընտրում եմ այն նստարանը, որը նայում է կայարանի մուտքի դռներին: Որպեսզի եթե գա, հետ գալը տեսնեմ: Կգա ու կասի, որ սա կատակ էր: Կամ փորձություն էր, որ միջնադարյան դրամաներում է պա­ տահում:

Կամ գուցե միտքը փոխի: Մայրուղիով գնալիս նայի քարերին փռված գարնանային գունատ լույսին, որին մի շատ կարճ ժամանակ առաջ միասին էինք նայում: Իր ան­ միտ արարքին հանկարծ հասու դառած՝ մեքենան ճանա­ պարհի կեսից ետ շրջի ու գա կատաղի ընթացքով:

Ամենաքիչը մեկ ժամ կա Թորոնթոյի գնացքի կայա­րան գալուն, բայց եղածը մի ժամանակ էլ չէ, եթե վերց­նես: Ու նույնիսկ հիմա երևակայությունը տեսարաններ է նկարում գլխիս մեջ: Ես գնացք եմ բարձրանում այնպես, կարծես ոտքերիս շղթաներ լինեն: Դեմքս պատուհանին եմ հպում ու նայում եմ կառամատույցին, երբ հնչում է մեկնումի սուլոցը: Նույնիսկ հիմա՛ դեռ ուշ չէ գնացքից դուրս ցատկելու համար: Ցատկեմ ու կայարանի միջով փողոց վազեմ, որտեղ նա հենց նոր կանգնեցրել է մե­քենան ու աստիճաններով վերև է սուրում՝ մտածելով՝ չուշանամ, աստված իմ, չուշանամ:

Վազում եմ նրան ընդառաջ՝ չուշանամ:

Ի՞նչ է այս իրարանցումը, ճիչուկանչը, բղավոցը. ուշացողների մի հորդա բռնել է նստարանների միջուղին: Ավագ դպրոցի աղջիկներ են՝ սպորտային համազգես­տով, ցնծում են իրենց սարքած իրարանցման վրա: Վա­գոնավարը դժկամորեն շտապեցնում է, ու ամեն մեկն հերթով մագլցում է իր տեղը:

Նրանցից մեկը՝ ամենաբարձր ճղավողը, Մարին է: Դեմքս շրջում եմ ու էլ չեմ նայում նրանց:

Բայց էս է, անունս է կանչում ու հարցնում է՝ որ­տեղ էի:

Այցելել էի մի ընկերոջ, ասում եմ:

Նա դրմփում է կողքիս նստարանին ու պատմում, որ բասքեթբոլի մրցման էին Հանթսվիլի դեմ: Իրարուտո­ցի էր: Պարտվեցին:

—  Կրվեցինք, չէ՞,— գոռում է ակնհայտ ցնծությամբ, ու մյուսները քռքռում ու մռլտում են: Հաշիվն է ասում, որն իսկապես ամոթալի է:

—    Հագած–կապած ես,— ասում է: Բայց շատ պետքը չէ, բացատրություններս լսում է՝ առանց իրական հետաքրքրության:

Հազիվ թե նկատում է, երբ ասում եմ, որ Թորոնթո եմ գնում՝ մեծ ծնողներիս տեսության: Նշում է միայն, թե պիտի որ շատ ծեր լինեն: Ալիստերի մասին ոչ մի բառ: Ոչ մի վատ բառ նույնիսկ:

Մոռացած չի լինի: Պարզապես հավաքել է տեսա­րանն ու իր նախկին եսերի հետ մեկտեղ ներքնահարկն է նետել: Կամ գուցե իսկապես այնպիսի մարդ է, որ նվաս­տացման դեմ ելնելու շրջահայացություն չունի:

Հիմա նրան երախտապարտ եմ, նույնիսկ եթե այն պահին այդպիսի բան զգալու ի վիճակի չէի: Մենակ, ինքս ինձ հետ թողնված՝ ի՞նչ քայլի կարող էի դիմել, երբ Ամունդսեն հասնեինք: Վեր կենալ, գնացքից թռչել դուրս, վազել նրա տուն ու պահանջել՝ ինչո՞ւ, ինչո՞ւ: Հավիտյան ամոթ էր լինելու: Իրականում կանգառն Ամունդսենում հազիվ հերիքեց, որ թիմն իրեն հավաքի ու դիմավորելու եկած մարդկանց պատուհանները ծեծելով ձեռքով անի, մինչ վագոնավարն անդադար զգուշացնում է, որ եթե չարագացնեն, Թորոնթո են գնալու:

Տարիներ շարունակ մտածում էի, որ մի օր դիմացս է դուրս գալու: Թորոնթոյում էի ապրել ու ապրում: Ինձ թվում էր՝ ամեն մեկն էլ ի վերջո Թորոնթո է ընկնում, թե­կուզև կարճագույն ժամանակով: Իհարկե, սա չէր նշա­նակում, որ այդ դեպքում կհանդիպեիր այդ մարդուն, եթե ինքդ հանդիպում չկազմակերպեիր:

Բայց այդ բանը պատահեց: Ամբոխալի մի փողոց հատելիս, որտեղ չէիր կարող անգամ քայլերդ դանդա­ղեցնել: Հակադիր ուղղություններով: Իրար հառված աչքեր, միևնույն պահին՝ ժամանակից խունացած մեր դեմքերին՝ միայն մերկադեմ զարմանք:

Նա բղավեց՝ ինչպե՞ս ես, ես պատասխանեցի՝ լավ: Հետո տեղը գցելու համար ավելացրի՝ երջանի՛կ:

Այդ պահին դա միայն ընդհանուր առմամբ էր ճիշտ: Ամուսնուս հետ մի ջլատող անդաշնության մեջ էինք՝ կապված նրա երեխաներից մեկի կուտակած պարտ­քերը ինքներս մարելու հետ: Այդ օրը գնացել էի արվես­ տի մի ցուցադրության՝ գլուխս այդ մտքերից մաքրելու ու հանգստանալու:

Նա պատասխանեց.

—  Ապրե՛ս:

Դեռ թվում էր, որ կարող ենք մեզ ազատել ամբո­խից ու մի քանի վայրկյանից միասին քայլել: Բայց կա­րող էինք նաև շարունակել մեր վստահ քայլերը՝ ամեն մեկս մեր բռնած ուղղությամբ: Ինչը և արեցինք: Ոչ շնչա­սպառ հևոց, ոչ ուսիս դրված ձեռք, երբ մայթին հաս­նեինք: Միայն այդ առկայծումը, որ ընդամենը մի ակն­թարթ տեսա, երբ աչքերից մեկը չռվեց: Ձախ աչքն էր, միշտ ձախը, ոնց հիշում էի: Ու այնքան տարօրինակ տեսք ուներ միշտ՝ զգոն ու քննող, կարծես մի ամբողջ անհնարինություն էր պատահել իր հետ, այնպիսին, որ կարող էր նույնիսկ ծիծաղ հարուցել:

Իսկ ես, ես բան էի զգում, որ նման էր Ամունդսենից հեռանալուց զգացածիս, երբ գնացքը տանում էր ինձ՝ շշմածության ու անհավանականության միջով:

Ոչինչ չի փոխվում սիրո հարցում, իսկապես:

տես նաև՝

Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն

անգլերենից թարգմանեց Աննա Դավթյանը

«Զանգակ» հրատարակչություն, 2016


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:57 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. «Նոան» բաց թողեց երկու գոլի առավելությունը, բայց դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

00:28 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Բելինգհեմը վիրահատվել է ու երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից

23:55 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. «Բարսելոնան» հովանավորչական պայմանագիր կկնքի ԿԴՀ-ի հետ

23:29 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Նապոլի»

22:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում

22:22 / 15.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը հաղթեց խմբային փուլի վերջին խաղում

21:56 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Լիվերպուլը» ռեկորդային տրանսֆերային առաջարկ է պատրաստում

21:24 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դե Բրույնեն շրջանառությունից հանված խաղահամարով է եղել «Նապոլիում» առաջին մարզմանը

20:58 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տոռեն հեռացել է «Բարսելոնայից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
20:27 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էրիկ Օկանսին` «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
19:55 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կոլո Տուռեն ընդգրկվել է Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում

Պաշտոնական
19:20 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սևիկյանը «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել

18:40 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
1 միլիարդ ֆունտ. «Ման. Սիթիի» ռեկորդային պայմանագիրը

18:02 / 15.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Ինչու Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանում՝ բացատրում է UFC-ի նախկին չեմպիոնը

17:43 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սարդարապատը» հյուրընկալել է Մադրիդի «Աթլետիկոյի» ճամբարը

17:17 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ուեսլի Սնեյդերի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել նիդերլանդական ակումբի հետ

Պաշտոնական
17:07 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին կուղարկի՞ վարձակալության. ակումբի արձագանքը

16:53 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Ուրարտուի» հայտացուցակը «Նեմանի» դեմ պատասխան խաղին

16:27 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին խումբ. 2025/26 մրցաշրջանի մեկնարկը, առաջին տուրի զույգերը

16:20 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանության արդյունքները

16:08 / 15.07.2025 • Թենիս

Iași Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

15:51 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Այս օրը դու երբեք չես մոռանա». Պերեսը՝ «Ռեալի» նորեկին

15:40 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Լիվերպուլի» նախկին ավագ Ջորդան Հենդերսոնը՝ «Բրենթֆորդի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
15:28 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Ատալանտայի» գլխավոր մարզիչը հոսպիտալացված է

Պաշտոնական
15:19 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex Պրեմիեր լիգա. 2025/26 մրցաշրջանի մեկնարկը, առաջին տուրի զույգերը

15:17 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Հպարտ եմ «Լիվերպուլում» Վրաստանը ներկայացնելու համար». Մամարդաշվիլի

14:50 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես և ինչու Վահե Գևորգյանն ու «Վանի» 17 ֆուտբոլիստ համալրեցին «Ալաշկերտը». Fast News-ի ռեպորտաժը

14:15 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնայի» դարպասապահը կխաղա Լա լիգա 2-ում

Պաշտոնական
14:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Բիչախչյանի թիմակիցը վախենում է ձերբակալվելուց և չի մեկնի եվրագավաթային խաղին

13:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Եթե դուրս մնանք, աշխարհի վերջը չի լինի». «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ

13:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ահա թե ինչու եմ ատում Լոնդոնը». Կոտրել են Անգլիայի հավաքականի հարձակվողի ավտոմեքենայի ապակին

12:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ-ի գավաթը Դոնալդ Թրամփի մոտ է, իսկ «Չելսիին» բաժին է հասել կրկնօրինակը

12:05 / 15.07.2025 • Ֆուտբոլ

El Larguero. «Բարսելոնայի» դիրքորոշումը Լամին Յամալի շուրջ սկանդալային իրավիճակի վերաբերյալ

11:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Յունայթեդն» այցելել է «Էնֆիլդ»՝ Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի հիշատակը հարգելու

11:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի առաջնության գլխավոր ռմբարկուին

10:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ծրագիր, որը կարող է սահմանափակել 1000 գոլի շեմը հատելու Ռոնալդուի հնարավորությունը

10:23 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Կանենք առավելագույնը, որ անցնենք երկրորդ փուլ»

10:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես է խաղում «Ռեալի» նորեկ Ալվարո Կառերասը

00:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել` «սոքերը» դարձնելով «ֆուտբոլ»

00:25 / 15.07.2025 • Ֆուտբոլ

B/R. «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդները

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ