Ֆուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնական տիտղոսը:
Սլովակիայում կայացած եզրափակիչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթեցին Գերմանիայի Մ21 հավաքականին:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ խփեց ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն:
Անգլիացիների համար սա երկրորդ չեմպիոնությունն է, ընդ որում՝ անընդմեջ:
Մ21 Եվրո-2025, եզրափակիչ
Անգլիա - Գերմանիա` 2-2 (լրացուցիչ ժամանակ՝ 1-0) (տեսանյութ)
Հարվի Էլիոթ, 5, Օմարի Հաթչինսոն, 24, Ջոնաթան Ռոու, 92 - Նելսոն Վայփեր, 45+1, Պաուլ Նեբել, 61