Logo

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը 41 տարեկանում կվերադառնա ռինգ

19:19 / 14.04.2025Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պրովոդնիկովը կվերադառնա ռինգ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Ես երիտասարդ տղա չեմ, մենամարտը կկայանա: Բայց դրան պետք չէ լուրջ վերաբերվել: Դա կլինի ռևանշ, լավ մրցակից կլինի: Մենք կուրախացնենք հանրությանը և կանցկացնենք բռնցքամարտի շոու»,- ասել է 41-ամյա Պրովոդնիկովը:

Մենամարտը կկայանա հունիսի 7-ին Կրասնոյարսկում։

Պրովոդնիկովն ունի 25 հաղթանակ (18 նոկաուտով) և 5 պարտություն։ Նրա վերջին պրոֆեսիոնալ մենամարտը եղել է 2016 թվականին, Ռուսլանը պարտվել է ամերիկացի Ջոն Մոլինային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ