«Վուլվերհեմփթոնի» նախկին հարձակվող Դիոգու Ժոտան ընդգրկվել է ակումբի Փառքի սրահում, հայտնում է «Գայլերի» մամուլի ծառայությունը:
Ակումբն ընդգծել է նրա ներդրումը թիմի նվաճումներում և մահվան ազդեցությունը ֆուտբոլային աշխարհի վրա։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Ժոտան եղբոր՝ Անդրե Սիլվայի հետ, որը նույնպես ֆուտբոլիստ էր, մահացավ ողբերգական ավտովթարից իսպանական Սամորայում։
2017-ից 2020 թվականներին Ժոտան պաշտպանել է «Վուլվերհեմփթոնի» գույները՝ անցկացնելով 131 խաղ, որոնցում խփել է 44 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։
28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Լիվերպուլն» էր, որը հավերժացրել է «20» համարի խաղաշապիկը՝ ի պատիվ պորտուգալացի ֆուտբոլիստի:
Մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքում՝ թիմի կազմը ներկայացնող ենթաբաժնում, Ժոտային նվիրված հատված կա, որտեղ պորտուգալացին ներկայացված է որպես ակումբի հավերժ «20» համար: